Հա

Մշակոյթ

Բրիտանացի ռեժիսոր Մարտին Մաքդոնայի «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմը ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակին է արժանացել «Լաւագոյն դերասանական կազմ» գլխաւոր անւանակարգում: Այդ միաւորման պարգեւների յանձնման 24-րդ ամենամեայ արարողութիւնը, որի մէջ մտնում են կինոյի եւ հեռուստատեսութեան շուրջ 165 հազար արտիստներ, յունւարի 21-ին կայացել է Լոս Անջելէսում (Կալիֆորնիայի նահանգ): Այն հեռարձակել են «TBS» եւ «TNT» հեռուստաալիքները: 

Published in Մշակոյթ

Յունւարի 13-ին Լոս Անջելէսում կազմակերպւած տօնական ճաշկերոյթի ժամանակ հայ համայնքը յարգանքի տուրք է մատուցել երկու հայ երաժիշտներին՝ Տիգրան Մանսուրեանին եւ Կոնստանտին Օրբէլեանին՝ «Գրեմմի» հեղինակաւոր մրցանակաբաշխութեանն առաջադրւելու կապակցութեամբ: 

Published in Մշակոյթ

Կինոարւեստների ամերիկեան ակադեմիան Լոս Անջելէսում յանձնել է պատւաւոր «Օսկար»-ները կինեմատոգրաֆում ունեցած ձեռքբերումների համար: Ինչպէս նոյեմբերի 12-ին յայտնել է «The Hollywood Reporter» հանդէսը, արարողութիւնը տեղի է ունեցել «Hollywood & Highland» ժամանցային համալիրում եւ փակ բնոյթ է կրել:

Published in Մշակոյթ

Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը Լոս Անջելէսի շրջանում արտակարգ իրավիճակ է յայտարարել նոյնանուն քաղաքից հիւսիս անտառային հրդեհների պատճառով:

Published in Հասարակական

Ամերիկեան «Tesla» եւ «SpaceX» ընկերութիւնների ղեկավար Իլոն Մասկն «Ինստագրամի» իր էջում հրապարակել է Լոս Անջելէսի թունելում յայտնւած «Tesla Model S» էլեկտրամեքենայի լուսանկարը:

Published in Այլ

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելէսի քաղաքային խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Կաոլին Մէյզան հաստատել է, որ Միջազգային օլիմպիական կոմիտէի ներկայացուցչի հետ համաձայնութիւն է կնքւել 2028 թւականին քաղաքում Օլիմպիական խաղեր անցկացնելու վերաբերեալ: 

Published in Մարզական

Միջազգային օլիմպիական կոմիտէն (ՄՕԿ) հաստատել է, որ 2024 եւ 2028 թւականների ամառային օլիմպիական խաղերի քաղաքներ են ընտրւել Փարիզը եւ Լոս Անջելէսը: Սակայն, դեռեւս յայտնի չէ, թէ որ քաղաքն է առաջինն ընդունելու խաղերը:

Published in Մարզական

Լոս Անջելէսի առեւտրի պալատը յայտարարել է մայիսի 25-ին կայանալիք Լոս Անջելէս-Թուրքիա գործարար համաժողովի չեղարկման մասին: Թուրքիայի ամենանշանաւոր 12 ընկերութիւններից ղեկավարների եւ խորհրդի անդամների մասնակցութեամբ կլոր սեղան-հանդիպումը պէտք է նպաստէր Լոս Անջելէսի եւ Թուրքիայի միջեւ գործարար կապերի զարգացմանը:

Published in Սփիւռք

«Մարիա Եակոբսէնի ընկերները» յանձնաժողովի անդամները յարգել են Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը Լոս Անջելէսի, Ֆրեզնոյի եւ Սան Լուիս Օբիսպոյի հայ համայնքների ներկայացուցիչների հետ միասին։

Published in Հայ Դատ

Գագիկ Մակարեանի խօսքով՝ Լոս Անջելէս-Երեւան ուղիղ չւերթի գործարկումը կարող է զարգացնել նաեւ զբօսաշրջութիւնը Հայաստանում․ առաւել յաճախակի կը դառնան ամերիկահայերի այցելութիւնները Հայաստան՝ զբօսաշրջային նպատակներով:

Published in Տնտեսական
Էջ 1, 6-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։