Հա

Մշակոյթ

Յայտնի է, որ Կոմիտասն աշխատել է «Անուշ» օպերայի ստեղծման վրայ, եւ պահպանւել ու մեր օրերն են հասել Կոմիտասի «Անուշ»-ի սեւագիր ձեռագրերը:
Այդ օպերայից շատ քիչ բան է հասել մեզ: Սակայն եղած նիւթերը վկայում են, որ Կոմիտասը 1904 թւականից մեծ ստեղծագործական ոգեւորութեամբ ձեռնամուխ է եղել Յովհ. Թումանեանի «Անուշ» պոէմի հիման վրայ օպերա գրելու աշխատանքներին:

Published in Ազգային

«Վարդապետի լռութիւնը» ֆիլմը սարսափելի պատասխանատւութեան զգացումով եմ արել: Փորձում էի քիչ խօսել: Գործ ունէի մի մարդու հետ, ով մեր հայոց խիղճն է եղել, եւ որի վերադառնալու խնդիրն ունենք այսօր: Մենք խնդիր ունենք վերադառնալու կոմիտասեան արժէքներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆիլմի ռեժիսոր Վիգէն Չալդրանեանը:

Երեքշաբթի, 12 Յունւարի 2016 08:50

Բաբայեան քոյրերը

Մարգարիտ եւ Շուշանիկ Բաբայեան քոյրերի սեւ ու գեղեցիկ աչքերում միշտ ջերմ ու հարազատ ժպիտ էր խաղում: Երկուսն էլ դաշնամուր էին նւագում, Մարգարիտը նաեւ երգում էր: Նրա մեցցօ սոպրանօն հարուստ էր հնչերանգային խաղերով: Մարգարիտն արդէն 40-ն անց էր, քոյրը նրանից փոքր էր հինգ տարով: 

Published in Մշակոյթ

Ս. թ. նոյեմբերի 6-ին, Սանկտ Պետերբուրգում կայացաւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած կենտրոնական միջոցառումը: Սանկտ Պետերբուրգի Վասիլէօստրովսկի շրջանի «Կամսկի» այգում տեղի ունեցաւ Կոմիտաս վարդապետի յուշարձանի բացման հանդիսաւոր արարողութիւնը:

Published in Հասարակական

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շրջանակում ընդգրկւած բոլոր երգերն ունեն հայկական ծագում, պատկանում են հայ ազգին, ստեղծւել են հայ տաղանդաւոր վարպետների կողմից: «tert.am»-ի հետ զրոյցում նախագիծը ներկայացրեց կոմպոզիտոր Արմէն Մարտիրոսեանը:

Սեպտեմբերի 26-ին հայ ժողովուրդը նշեց ծննդեան տարեդարձը իր հանճարեղ զաւակներէն ամենէն հոգեհարազատին՝ հայու հոգին երգ ու երաժշտութեամբ վերծանած, շնչաւորած ու աշխարհով մէկ հնչեցուցած անզուգական, անկրկնելի՛ Կոմիտաս Վարդապետին, որուն մահւան ութսունամեակն է այս տարի:

Published in Ազգային

Անհնար է պատկերացնել այն անասելի սարսափը, որի միջով անցել է մի ողջ ժողովուրդ. այս մասին գրել է բարսելոնացի գրող Ռաֆայէլ Արգուլեօլը «El Pais» պարբերականում՝ ներկայացնելով Կոմիտասի կեանքի վերջին դրւագները:

Published in Հասարակական

Կոմիտասը շարունակում է արդիական լինել իր ստեղծած երաժշտութեան գեղարւեստական լուծումներով, կոմպոզիտորական եւ տեխնիկական հնարքներով, երաժշտական մտածողութեամբ: Հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիմնադիրը մեծ թւով երկրպագուներ ունի Ճապոնիայում, եւ շատ երաժիշտներ կը ցանկանան համերգներ ունենալ Հայաստանում:

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում այս տարի կը տեղադրւի Կոմիտաս վարդապետի արձանը: Սանկտ Պետերբուրգի կառավարութեան Քաղաքաշինութեան եւ ճարտարապետութեան յանձնաժողովի աշխատանքային խումբը քննարկել է Կոմիտասի արձանի մոդելը, որի հեղինակը քանդակագործ Բէյբութեանն է:

Published in Հասարակական

Հայ դասական երաժշտութեան հիմնադիր համարւող Կոմիտաս վարդապետի ծննդավայր Քիւթահիայում դեռ պահպանւել է այն տունը, որտեղ նա ծնւել է:
Թուրքական «Yeni Kutahya» կայքն անդրադարձել է Սողոմոն Սողոմոնեանի՝ Կոմիտասի կեանքի պատմութեանն ու նշել, որ տունը, որտեղ նա ծնւել է, դեռ կանգուն է:

Published in Հասարակական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։