Հա

Մշակոյթ

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը նոյեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր Երւանդ Մանարեանին ՀՀ ժողովրդական արտիստի պատւաւոր կոչում շնորհելու մասին:

Published in Մշակոյթ

Հեռուստաալիքներն ունեն շատ մեծ դերակատարութիւն, հարկաւոր է ուղղակի արմատախիլ անել, բնաջնջել հեռուստաեթերից տրւող ցածրորակ, ցածրաճաշակ երաժշտութիւնը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Յասմիկ Պապեանը՝ պատասխանելով հարցին, թէ ի՞նչը կարող է նպաստել Հայաստանում երաժշտաարւեստի զարգացմանը:

«Տարածական մոնտաժ»-ի մեթոդի հիմնադիր, ՀՀ արւեստի վաստակաւոր գործիչ եւ ժողովրդական արտիստ կինոռեժիսոր Արտաւազդ Փելեշեանը տօնում է ծննդեան տարեդարձը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ համաշխարհային վաւերագրական կինոյի յայտնի դէմքը փետրւարի 22-ին նշեց 78-ամեակը:

«Արամ Խաչատրեան» համերգասրահում տեղի կունենայ յոբելեանական համերգ՝ նւիրւած ՀՀ ժողովրդական արտիստ Յովհաննէս Բադալեանի ծննդեան 90-ամեակին: Մշակոյթի նախարարութիւնից «panorama.am»-ին յայտնեցին, որ համերգին կը մասնակցեն Յովհաննէս Բադալեանի սաները, Հայաստանի ազգային նւագարանների պետական նւագախումբը՝ գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր ՀՀ վաստակաւոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դաւթեանի ղեկավարութեամբ:

Սօս Սարգսեանի անւան Համազգային պետական թատրոնի տնօրէն Վարդան Մկրտչեանի ասութեամբ՝ իրենք հետեւում են վարպետի որդեգրած սկզբունքներին: «Սօս Արտաշէսովիչը մեզ միշտ ասում էր՝ արւեստը ճաշակ է: Հոկտեմբերի 24-ի երեկոյեան առաջին անգամ, արդէն պաշտօնապէս մենք ներկայացում խաղացինք որպէս Սօս Սարգսեանի անւան պետական թատրոն»,- նշեց Վարդան Մկրտչեանը:

Published in Հասարակական

Սօս Սարգսեանի ծննդեան օրը, նրա յուշատախտակի տեղադրմանը ներկայ էր նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրեանը:
Լրագրողների հետ զրոյցում նա նշեց, որ կարելի է անընդհատ յուշատախտակներ տեղադրել, բայց Սօսը պէտք է մարդկանց հոգում ողջ լինի, կենդանի օրինակ ծառայի շատերի համար, որովհետեւ Հրանտ Մատթէոսեանի պէս տէր էր ինքը՝ տէրն էր քաղաքի, Հայաստանի, ինստիտուտի, որը գլխաւորում էր:

Published in Հասարակական

Հոկտեմբերի 12-ին Հ. Պարոնեանի անւան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացաւ ՀՀ Սփիւռքի նախարարութեան աջակցութեամբ հրատարակւած «Ազգային երգարան. գրպանի» 21-հատորեայ ժողովածուի շնորհանդէսը, որին ներկայ էին ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, երգահաններ, արւեստագէտներ, հիւրեր:

Վաւերագրական կինոյի նկատմամբ հետաքրքրութիւնը ժամանակի ընթացքում աւելի է մեծանում: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս կարծիքն արտայայտեց Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միութեան նախագահ, ռեժիսոր Ռուբէն Գէորգեանցը: Ճանաչւած գործիչն այսուհետեւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերութեան եթերում իւրաքանչիւր ուրբաթ կը վարի «Մենք եւ ժամանակը» հեղինակային հաղորդումը՝ փորձելով հետաքրքրութիւն առաջացնել վաւերագրական ուշագրաւ ֆիլմերի հանդէպ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։