Հա

Մշակոյթ

Յունիսի 5-ին Հայաստան-Նախիջեւան սահմանի Արարատի հատւածում (Երեւանից մօտ 40 կմ. հեռաւորութեան վրայ) ադրբեջանական դիպուկահարների կրակոցից սպանւեցին 26-ամեայ պայմանագրային զինծառայողներ՝ Անդրանիկ Եղոյեանը եւ 22-ամեայ Բորիս Գասպարեանը: 2013-ի օգոստոսին հայկական կողմը եւս մէկ զոհ տւել էր Հայաստան-Նախիջեւան սահմանի հարաւային՝ Մեղրիի հատւածում:

Published in Քաղաքական

Վատիկան կատարած իր այցելութեան ծիրում Վեհափառ Հայրապետը, ընկերակցութեամբ առաջնորդ Սրբազանների, յաջորդաբար այցելեց Վատիկանում Լիբանանի ու Հայաստանի դեսպանատներ եւ սիրալիր հանդիպումներ ունեցաւ դեսպանների հետ:
Լիբանանի դեսպանը, զօր. Ժորժ Խուրին, ողջունելով Վեհափառ Հայրապետի ներկայութիւնը Վատիկանում յիշեց իր առաջին այցելութիւնը վեց տարի առաջ Բենեդիկտոս պապին:

Published in Հասարակական

Հայաստան-Նախիջեւանի սահմանին հրադադարի խախտումով ու երկու հայ զինւորների մահւամբ Երեւանն անմիջականօրէն զգաց պատերազմի շունչը: Գրականագէտ Վարդան Դեւրիկեանի կարծիքով՝ Ադրբեջանը նորից խօսեց ուժի դիրքերից, ցոյց տւեց, որ զիջումն իր նկատմամբ պիտի լինի:

Published in Քաղաքական

Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցութիւնը հաւանութեան է արժանացրել «ձմեռային ժամանակի» վերադարձի մասին օրինագծին: Ռուսաստանում «ձմեռային ժամանակի» անցումը չեղեալ էր յայտարարւել Մեդւեդեւի նախագահութեան տարիներին: Պուտինի վերադարձից յետոյ՝ խօսակցութիւններ սկսւեցին ժամանակի այդ «անփոփոխութիւնը» չեղեալ անելու մասին:

Published in Հասարակական

Ս. Պետերբուրգի Ռուսական փողային նւագախումբը հանդէս կը գայ Երեւանում: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Կամերային երաժշտութեան ազգային կենտրոնից, համերգը տեղի կունենայ յունիսի 14-ին, Կոմիտասի անւան Կամերային երաժշտութեան տանը:
Երեկոն կանցկացւի «Ռուսաստանի Դաշնութեան մշակոյթի օրերը՝ Հայաստանում» միջոցառման շրջագծում:

«Սահմանին հնչած վերջին կրակոցներով Ադրբեջանը Հայաստանին հասկացնում է, որ իրականում Հայաստանը դաշնակից չունի»,- անդրադառնալով յունիսի 5-ին Երասխ գիւղին յարող հայ-ադրբեջանական զօրքերի շփման գծի միջադէպին՝ «Մեդիալաբ»-ին ասում է «Մոդուս վիւենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապեանը:

Published in Դիտանկիւն

Հայաստանում պէտք է կառուցւի նոր ատոմակայան, այլապէս՝ կարող են լուրջ տնտեսական խնդիրներ առաջանալ մեզ համար: Սպառողների միութեան նախագահ Արմէն Պօղոսեանն ու Հելիոֆիկացիայի ծրագրի ղեկավար Վահան Համազասպեանը յունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը խօսել են էներգետիկ անվտանգութեան խնդիրների մասին:

Published in Հասարակական

Առաջինը, մենք պէտք է արձանագրենք, որ դա դիւանագիտական քայլ է, որը Ադրբեջանում ղեկավարում է Թուրքիան, եւ նրանք դա անում են գրագէտ եւ միշտ են արել գրագէտ: Մենք պէտք է հասկանանք, որ Ադրբեջանը շատ լաւ հասկանում է, թէ ինչ մեծ խնդրի առաջ կը կանգնի, եթէ Հայաստանը մտնի Եւրասիական տնտեսական միութիւն:

Published in Քաղաքական

Վերջերս աւելի ու աւելի յաճախ է հրապարակաւ հարց բարձրացւում, որ Հայաստանում գրողները պարտաւոր են գործուն քաղաքացիական դիրքորոշում արտայայտել: Միւս կողմից՝ քիչ չեն նաեւ այն դիրքորոշման կողմնակիցները, որ գրականութիւնը պէտք է զերծ պահել քաղաքականացումից, իսկ գրողին՝ ընթացիկ լրահոսում մշտապէս լինելու պարտադրանքից:

Published in Հասարակական

Հայաստանի 29743 հազ. քառ. կմ. տարածքի վրայ սողանքային գօտիները շատ են: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութեան կողմից ճապոնացիների հետ համատեղ ուսումնասիրւել են 2 504 սողանքային տեղամասեր, որոնց մակերեսը 2 հեկտարից աւել է: Ուսումնասիրւած տեղամասերից 233-ը սպառնում են բնակավայրերին, որոնցից 131-ն առաւել վտանգաւոր են: 

Published in Հասարակական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։