Հա

Մշակոյթ

Հայաստանը չի մասնակցելու Վրաստանում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի «Agile Spirit-2018» զօրավարժութիւններին: «tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանութեան նախարարի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը:

«Washington Times»-ը սուր յօդւած է հրապարակել ներհայաստանեան իրադարձութիւնների մասին: Յօդւածի հեղինակ Թոդ Վուդը նախ յիշեցրել է չինացի փիլիսոփայ Կոնֆուցիոսի խօսքերը. «Նախքան վրէժխնդրութեան գնալը փորէք երկու գերեզման»: Յօդւածագիրն ընդգծում է, որ Նիկոլ Փաշինեանը եւ նրա նախանձախնդիր դատախազները պէտք է յիշեն այս ճշմարտութիւնը: 

Պոլսահայ քաղաքական լրագրող եւ գրող Վերճիհան Զիֆլիօղլուն, որ հրապարակումներ է պատրաստել նաեւ «BBC»-ի, «The Washington Times»-ի, «Le Monde»-ի, «France 24»-ի համար, մասնագիտական գործունէութեան համար արժանացել մի շարք միջազգային մրցանակների, «Առաւօտ»-ի հետ զրոյցում անդրադարձաւ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրողութիւններին:

«Լուսաւոր Հայաստան» կուսակցութիւնում համաձայն են խորհրդարանը լուծարելու ցանկացած մոդելի հետ, որը սահմանադրական է: Այդ մասին, օգոստոսի 28-ին խորհրդարանում, լրագրողների հետ զրոյցում ասաց «Ելք» խմբակցութեան պատգամաւոր, «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան նախագահ Էդմոն Մարուքեանը:

Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեանը եւ Եւրասիական տնտեսական միութեանն Ադրբեջանի անդամակցութեան հարցը դիտարկելու դէպքում Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրաւունքը: Օգոստոսի 28-ին կայացած ճեպազրոյցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի խօսնակի ժամանակաւոր պաշտօնակատար Աննա Նաղդալեանը:

%PM, %27 %381 %2018 %12:%Օգս

101-րդ օրւայ անելիքը

Նախորդ հարիւր օրւայ ընթացքում նոր կառավարութիւնից ակնկալել աննկարագրելի ձեռքբերումներ, սոցիալական բարելաւում, կենսամակարդակի բարձրացում՝ անլուրջ է։ Եւ գիտակից մարդիկ նման հարց չեն դնում։ Հարիւր օրում հնարաւոր չէր երկրի հետագայ զարգացման բոլոր հիմքերը դնել։ Եւ նման պահանջներ դնելն ազնիւ չէ։ Նոյնիսկ հարիւր օրւայ քննարկումն ինքը ֆորմալ բնոյթ է կրում՝ այնքանով, որքանով ընդունւած է դա անել։ Դրա կիրառական կարեւորութիւնը փոքր է։

Գերմանիայի վարչապետի այցը Հարաւային Կովկաս արժէ դիտարկել տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների ընդհանուր եղելութիւնների շրջանակներում։

Այս դէպքում կարեւոր հանգամանքն այն է, որ Գերմանիայի վարչապետը ԵՄ-ի դէ ֆակտօ ղեկավարն է եւ Հարաւային Կովկասում իր կատարած քայլերն ունեն համաեւորպական տարողունակութիւն։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վերջերս մի յայտարարութիւն հնչեցրեց, որում մասնաւորապէս ասւած էր, թէ հայաստանեան գործարարները պէտք է խորհրդատւութիւն ստանան ԱՄՆ դեսպանատանը մինչ իրանական ընկերութիւնների հետ բիզնես-յարաբերութիւններ սկսելը: Դեսպանը նշել էր, թէ դեսպանատան հետ խորհրդակցելը անհրաժեշտ է նրա համար, որպէսզի հայ գործարարները չյայտնւեն ԱՄՆ-ի հակաիրանական սանկցիաների տակ: Այս յայտարարութիւնը մեծ արձագանգ գտաւ յատկապէս ռուսաստանեան լրատւամիջոցներում:

Հայաստանը հետաքրքրութիւն է ցուցաբերել հնդկական «Pinaka» հրթիռային համակարգերի նկատմամբ:

Հայաստանից Ադրբեջան մեկնած կանցլերը, թերեւս, դեռ երկար կը յիշի երեւանեան այցը։ 

Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլն այսօր առաւօտեան հասել է Բաքու, որից յետոյ նրա «Instagarm»-եան էջում լուսանկար է հրապարակւել։ Բայց ոչ թէ Բաքւից, այլ` Երեւանից։

Published in Միջազգային
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։