Հա

Մշակոյթ

Նոր իշխանութիւնն արդէն արել է առաջին քայլը դէպի արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ` համոզիչ յաղթանակ տանելով Երեւանի աւագանու ընտրութիւններում։ Հիմա ակնյայտ է, որ «Քաղաքացիական պայմանագրի» եւ անձամբ վարչապետ Փաշինեանի համար ցանկալի է, որպէսզի ԱԺ ընտրութիւնները տեղի ունենան հնարաւորինս շուտ։ 

Այսօր Նիւ Եօրքում կը կայանայ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականեանի եւ Էլմար Մամեդեարովի հանդիպումը: Նրանք կը քննարկեն արցախեան հիմնախնդիրը, որի վերաբերեալ, կարծես թէ, բաւականին բեւեռային դիրքորոշում ունեն։

Տնտեսական դժւարութիւնների հետեւանքով առաջացած իրանցիների դժգոհութիւնն իշխանութիւններից երբեք անջատողականութեան եւ արտաքին խաղացողների քմահաճոյքով շարժւելուն չի յանգեցնի։ 

Published in Իրան

Հայաստանը նպատակաուղղւած շարունակելու է յարաբերութիւններն Իրանի հետ: Այս մասին Հանրային հեռուստաընկերութեան «Իրականում» հաղորդաշարի շրջանակում տւած հարցազրոյցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանն՝ անդրադառնալով հայ-իրանական յարաբերութիւններին:

Իւրաքանչիւր յեղափոխութիւն իր շուրջն է համախմբում ազնիւ նպատակների եւ առաջադիմական գաղափարների կողմնակիցների, ովքեր երաշխաւորում են յեղափոխութեան յաղթանակը: Բնականաբար, իւրաքանչիւր յեղափոխութեան գլխագիրը, հիմնական լոզունգը կազմւում է վեհ գաղափարներ կրող բառակապակցութիւններից:

Ես համոզւած եմ, որ մի օր մենք տեսնելու ենք մեր երազած Հայաստանը եւ դա շատ ուշ չի լինելու:

Բայց ստացւեց այնպէս, որ ես այն աւելի վաղ տեսայ: Տեսայ իմ երազած Հայաստանը երազում: Յուսով եմ դէմ չէք լինի, եթէ պատմեմ, թէ ինչպիսին էր այն:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը եղել է եւ կը լինի առաւել արդիւնաւէտը: Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանը:

Թրքական «Հիւրրիեթ» թերթը 15 սեպտեմբերին տեղեկութիւն տարածած էր, թէ Թուրքիոյ նախագահը հեռաձայնած է Հայաստանի Հանրապետութեան վարչապետին եւ խնդրած վերադարձնել հայ-թրքական սահմանը հատած եւ ձերբակալուած 16-ամեայ հովիւը:

Պետութեան կառավարումը, պետականաշինութիւնը բազմակողմանի, համակարգւած ու նուրբ գործընթաց է, առաւել եւս, երբ խօսքը գնում է անցումային քաղաքական իրավիճակների մասին: Քաղաքական իշխանափոխութիւնը մեր երկրում եւս հետեւանք էր խօսքի ու մամուլի, այլ ազատութիւնների անխախտ առկայութեան:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը «Բաքւի ազատագրման 100-րդ տարեդարձին» նւիրւած միջոցառման իր ելոյթում կրկին շեշտել է, որ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման պարտադիր պայմանը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումն է:

Published in Միջազգային
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։