Հա

Մշակոյթ

Թուրքիայի Դիարբեքր (պատմական Տիգրանակերտ) քաղաքից Երեւան ժամանած հայ երիտասարդի՝ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի յուշամատեանում թողած թուրքերէն գրութիւնը, յայտնւելով սոցցանցերում, մեծ արձագանգ է գտել Թուրքիայի հայութեան շրջանում:

Published in Ազգային

Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.
«Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան 25-րդ տարեդարձի կապակցութեամբ 2016 թւականի սեպտեմբերի 20-ին Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը ներկայացնելու է «Եղեռնից դէպի անկախութեան վերականգնում» խորագրով ժամանակաւոր ցուցադրութիւնը:

Published in Հասարակական

«Այստեղ աղօթում եմ՝ ցաւը սրտիս մէջ, որպէսզի այլեւս երբեք նման ողբերգութիւններ, ինչպիսին սա է, չկրկնւեն, որպէսզի մարդկութիւնը չմոռանայ եւ իմանայ չարութեանը բարութեամբ յաղթել: Թող Աստւած պարգեւի սիրեցեալ հայ ժողովրդին եւ ամբողջ աշխարհին խաղաղութիւն եւ սփոփանք: Աստւած պահպանի հայ ժողովրդի յիշողութիւնը: Յիշողութիւնը չի կարելի ո՛չ պղտորել, ո՛չ մոռանալ: Յիշողութիւնը խաղաղութեան եւ ապագայի աղբիւրն է»,- գրել է Սրբազան քահանայապետը:

Published in Քաղաքական

Ուարտ Քեննէս (CD&V) եւ Քարիմ Ֆան Օֆըրմէյրէն (N-VA) Բելգիայի հոլանդախօս Ֆլանդրիայի շրջանի խորհրդարանի (Flemish Parliament, Vlaams Parlement) անդամներ, նոյն շրջանից երկու ուսուցիչների ընկերակցութեամբ կիրակի, մարտի 13-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ, Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիր եւ թանգարան-ինստիտուտ:

Published in Քաղաքական
Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) փոխտնօրէն Սուրէն Մանուկեանի դիտարկմամբ՝ տարին ցոյց տւեց, որ Հայոց Ցեղասպանութեան թեմայի ուսումնասիրութեան համար աշխարհում լաւագոյն վայրը ՀՑԹԻ-ն է: Թանգարանն ունի այդ թեմայով ամենամեծ արխիւն ու գրականութեան հաւաքածոն, որը հնարաւոր չի լինի գտնել անգամ աշխարհի լաւագոյն համալսարաններում:

Դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) ղեկավար Հայկ Դեմոյեանը ամփոփեց տարին:
Ըստ նրա՝ 2015 թւականի ապրիլի 21-ին տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրութեան բացումը, որին տարւայ ընթացքում ծանօթացել է մօտ 72 հազար այցելու:

Published in Քաղաքական

Իտալական «Rai 3» հեռուստաալիքը բաւական ուշագրաւ ճանապարհորդական հաղորդում է պատրաստել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին՝ անդրադառնալով գրեթէ բոլոր տեսարժան վայրերին, Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտին, անգամ՝ Հայաստանի եղանակին:
Հաղորդման սկզբում հաղորդավարներից մէկը նշում է, որ Հայաստանը փոքր երկիր է, մօտաւորապէս Իտալիայի Պիէմոնտէ շրջանի չափ, եւ հնագոյն պատմութիւն ունի:

Published in Հասարակական

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի կողմից նոր հրապարակւած հրատարակութիւններից է «Արեւմտահայութեան թւաքանակի հարցը 1878-1914 թւականներին» գիրքը, որի հեղինակն է Ռոբերտ Թաթոյեանը: Թուրքական ժամանակակից պատմագրութիւնը եւ իշխանութիւնները ժխտում են Հայոց Ցեղասպանութիւնը եւ հիմնւելով Օսմանեան վիճակագրութեան վրայ՝ օսմանահպատակ հայերի թիւը գնահատում են 1,300,000 անձով:

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին մասնակցելու համար Երեւան եկած պատւիրակութիւնները ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Միքայէլ Ժանի հետ հոկտեմբերի 11-ին այցելել են Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիր:

Published in Քաղաքական

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի եւ Բուէնոս Այրեսի Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնադրամի միջեւ ստորագրւել է յուշագիր, որի համաձայն ստորագրող կողմերը պայմանաւորւածութիւն են ձեռք բերել Բուէնոս Այրեսում Հայոց Ցեղասպանութեան թանգարանի ցուցադրութեան կազմակերպման մասին: Այս մասին տեղեկացնում են Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտից:

Published in Հասարակական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։