Հա

Մշակոյթ

Յունւարի 29-ին, Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի նիստի աւարտից յետոյ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը յանձնաժողովի անդամների եւ ընդլայնւած նիստի մասնակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի յուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի յուշարձանին եւ յարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի յիշատակին: 

Published in Քաղաքական

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) մեկնարկում է «Մերձաւոր Արեւելքի նպաստամատոյցի աստղը» նախագիծը: Այն նւիրւում է Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին Ամերիկայի Միացեալ Նահանգների կողմից իրականացւած աշխարհի խոշորագոյն նպաստամատոյց առաքելութեանն ու ժառանգութեանը, որը, ցաւօք, մեր օրերում մոռացւում ու անտեսւում է ամերիկեան յիշողութեան եւ ներկայ քաղաքականութեան մէջ: 

Published in Հասարակական

Վերջին մի քանի տարիներին թանգարանում նախապատրաստական լուրջ աշխատանքներ են կատարւում տարելիցին ընդառաջ, մշակւում է ռազմավարութիւն: Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյեանի փոխանցմամբ՝ այսօր արդէն նախապատրաստական աշխատանքի առիւծի բաժինը կարելի է աւարտւած համարել: Մասնաւորապէս, երեք տարւայ շինարարական աշխատանքն աւարտւած է եւ ապրիլին թանգարանը կը ներկայանայ նոր տեսքով, նախագծով:

Published in Հասարակական

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը հրատարակել է Օսմանեան բանակի հայազգի սպայ Սարգիս Թորոսեանի բացառիկ նշանակութեան յուշագրութեան ռուսերէն թարգմանութիւնը:
Յուշագրութիւնը ներկայացնում է Առաջին Աշխարհամարտի թոհուբոհով անցած Օսմանեան բանակի հայազգի սպայի ոդիսականը։

Published in Հասարակական

Անգլիացին, համացանցով Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ լուսանկարի բնօրինակը վաճառելուց յետոյ, յետ է ուղարկել գումարը, երբ իմացել է, որ գնորդը Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտն է: Այս մասին «Արմէնպրես»-ը տեղեկացաւ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյեանի ֆէյսբուքեան էջից:

Published in Դիտանկիւն

«Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութեան միջազգային հանդէս»-ը նպատակ ունի հաստատուն դիրք ապահովել ընդհանուր պայքարում՝ ուղղւած ցեղասպանութիւնների ժխտման ու դրա հետեւանքների դէմ: «Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութեան միջազգային հանդէս»-ը պայքարելու է ցանկացած ցեղասպանութեան ժխտման դէմ:

Published in Հասարակական
Կիրակի, 07 Դեկտեմբերի 2014 13:00

Մահացել է Լաւրենտի Բարսեղեանը

Կեանքի 77-րդ տարում դեկտեմբերի լոյս 6-ի գիշերը մահացել է Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրէն, պատմա-կան գիտութիւնների դոկտոր Լաւրենտի Բարսեղեանը: Տեղեկութիւնն «Արմէնպրես»-ի հետ զրոյցում հաստատեց Խ. Աբովեանի անւան հայկական պետական մանկավարժական համալսարանի հասարակայնութեան վարչութեան պետ Դիանա Մարկոսեանը՝ նշելով, որ ինսուլտից յետոյ Բարսեղեանը 20 օր կոմայի մէջ էր:

Published in Հասարակական

Մարիօ Մացցոլան եւ նրան ուղեկցող պատւիրակութեան անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի յիշատակը յաւերժացնող անմար կրակի մօտ եւ մէկ րոպէ լռութեամբ յարգեցին անմեղ զոհերի յիշատակը:
Մարիօ Մացցոլան եղաւ նաեւ Յիշողութեան պուրակում, որտեղ տնկեց արծաթափայլ եղեւնի:

Published in Հասարակական

Հայոց Ցեղասպանութեան եւ Հոլոկոստի միասնական ուսումնական ձեռնարկ հրատարակելը «Հոլոկոստ» հիմնադրամի եւ ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հետագայ ծրագրերից է: Լրագրողների հետ զրոյցում այս մասին յայտնեց «Հոլոկոստ» հիմնադրամի տնօրէն Ալլա Հերբերը:

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն, պատմական գիտութիւնների դոկտոր, Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյեանի «Հայոց Ցեղասպանութեան լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ գրքի շնորհանդէսին, որը տեղի ունեցաւ հոկտեմբերի 17-ին, յայտարարեց. «Այս պատկերներն Օսմանեան Թուրքիայի անձնագրերն են»:

Published in Հասարակական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։