Հա

Մշակոյթ

Առաջին անգամ Հայաստանում՝ Մ. Սարեանի տուն թանգարանում բացւող «Սարեանը եւ Ֆրանսիան» ցուցահանդէսում կը ներկայացւի վարպետի փարիզեան շրջանի (1926-1928) «Կովկասեան քաղաքի փողոց. Թիֆլիս» (1927 թ.) նկարը։

Սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 14-ը կայանալիք ցուցահանդէսը նւիրւած է Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժովին։

Published in Մշակոյթ

Մարտիրոս Սարեանի հիմնանորոգւած տուն-թանգարանի վերաբացման արարողութեանը ներկայ է գտնւել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը: Սերժ Սարգսեանը թանգարանի ղեկավարութեան ու հիւրերի ուղեկցութեամբ շրջայց է կատարել տուն-թանգարանում, ծանօթացել իր նախորդ այցի ժամանակ մշակութային այս օջախի հիմնանորոգման ուղղութեամբ տւած յանձնարարականի կատարման արդիւնքներին, զրուցել թանգարանի աշխատակիցների հետ:

2015 թւականի փետրւարի 28-ին՝ 20-րդ դարի մեծագոյն նկարիչ Մարտիրոս Սարեանի ծննդեան օրը (135-ամեակ), իր դռները կրկին կը բացի Մ. Սարեանի տուն-թանգարանը: «Panorama.am»-ի հետ զրոյցում տեղեկացրեց Մ. Սարեանի տուն-թանգարանի տնօրէն Ռուզան Սարեանը:
Յիշեցնենք, որ 2013 թ. յուլիսի 1-ից Մարտիրոս Սարեանի տուն-թանգարանը չի գործում. մշակութային օջախը հիմնանորոգւում է:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։