Հա

Մշակոյթ

Աշխարհահռչակ հայազգի շանսոնիէ Շառլ Ազնաւուրի համար երգն իր օդն է եւ սիրուհին, բացի երգելուց այլ աշխատանք չի կարող կատարել: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Ազնաւուրը նշել է «Le Telegramme»-ին տւած հարցազրոյցում: «Ես չեմ կարող այլ բան անել, բացի այս աշխատանքից, ես ոչինչ չգիտեմ, եւ չեմ էլ ցանկանում իմանալ: Ինչպէս ասում է իմ կինը՝ սա իմ օդն է, իմ սիրուհին»,- ասել է Ազնաւուրը՝ պատասխանելով հարցին, թէ ինչ մոգական ուժ է օգնում իրեն երգել բեմում:

Published in Մշակոյթ

Ֆրանսահայ լեգենդար շանսոնիէ Շառլ Ազնաւուրը ֆրանսիական «Le Figaro» պարբերականին տւած հարցազրոյցում ասել է, որ յոյս ունի երգել մինչեւ 100 տարեկան դառնալը։ 

«Յուսով եմ, տեսնենք...»,- ասել է շանսոնիէն լրագրողին։ 

93-ամեայ լեգենդար երգիչը յայտնել է, որ նա «գործող» ամենածեր երգիչն է աշխարհում։ «Թոնի Բենէթն ընդամենը 91 տարեկան է, երեխայ է դեռ»,- կատակել է շանսոնիէն։

Published in Մշակոյթ

Ֆրանսահայ մեծանուն երգիչ Շառլ Ազնաւուրը պատրաստւում է նոր համերգաշարին:

Նոր համերգաշարին ընդառաջ տւած հարցազրոյցում երգիչը պատրաստակամօրէն զրուցել է իր երիտասարդութեան, իր «հնաոճ հաճոյքների», իր «ընկերների, սէրերի, ձանձրոյթի» եւ նախագծերի մասին:

Published in Մշակոյթ

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնէ Շառլ Ազնաւուրը Երկրորդ  համաշխարհային պատերազմի տարիներին հրեաներին ֆաշիստների հետապնդումից փրկելու համար Իսրայէլում պարգեւատրւել է Ռաուլ Վալենբերգի անւան մեդալով:

Published in Միջազգային

Լոս Անջելէսում Ազնաւուրը օգոստոսի 24-ին կմասնակցի իր պատւին «Փառքի ծառուղի»-ում աստղի բացման պաշտօնական արարողութեանը: 

Published in Մշակոյթ

Հոլիվուդեան Փառքի ծառուղում Ազնաւուրի անունով պատւոյ աստղի բացումը տեղի կունենայ օգոստոսի 24-ին:

Published in Մշակոյթ

Աշխարհահռչակ հայազգի շանսոնիէ Շառլ Ազնաւուրը հիւրընկալւել է Մարսէլում Հայաստանի հիւպատոսութիւնում:

Published in Մշակոյթ

Աշխարհահռչակ հայազգի շանսոնիէ Շառլ Ազնաւուրը յայտնւել է հանրայայտ արւեստագէտների ցանկում, որոնք իրենց անւանական աստղն են ստանալու Հոլիվուդի Փառքի ծառուղում:

Published in Մշակոյթ

Այսօր՝ յունիսի 1-ին, Երեւանում աշխարհահռչակ շանսոնիէ Շառլ Ազնաւուրը յայտարարեց «Ազնաւուր» հիմնադրամի ստեղծման եւ առաջին նախագծի մեկնարկի՝ Երեւանում թանգարանի հիմնադրման մասին: Թանգարանի նպատակն է մայեստրոյի համաշխարհային մշակութային ժառանգութեան պահպանութիւնը, ինչպէս նաեւ ուսումնական եւ սոցիալական ծրագրերի մշակումն ու իրագործումը:

Published in Մշակոյթ

Մայիսի 29-ին Երեւանի Ալ. Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենայ Ռուդոլֆ Խառատեանի «Լա բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան: Ներկայացումը «Աւրորա» մրցանակաբաշխութեան շրջանակներում է ցուցադրւելու, եւ այն նւիրւած է Շառլ Ազնաւուրի ծննդեան 93-րդ տարեդարձին:

Published in Մշակոյթ
Էջ 1, 6-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։