Հա

Մշակոյթ

Ադրբեջանի գլխաւոր դատախազութիւնը քրէական գործ է յարուցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Շուշի քաղաքում հաստատւած ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովի նկատմամբ:
Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին ասւում է Ադրբեջանի արտգործնախարարութեան եւ գլխաւոր դատախազութեան կողմից արւած համատեղ յայտարարութեան մէջ:

Published in Քաղաքական

Յունիսի 27-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդիսաւորութեամբ բացեց Քարին Տակ գիւղի (ԼՂՀ-ի Շուշիի շրջան) նորակառոյց համայնքային կենտրոնը, որը կեանքի է կոչւել Հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի (հովանաւորներ՝ Դեւեճեան ընտանիք, Էքսերճեան ընտանիք, Քիրքոր Շիմշիրօղլու) եւ ԼՂՀ-ի կառավարութեան համաֆինանսաւորմամբ:

Published in Հասարակական

Արցախեան պատերազմին մասնակից կանայք իրենց արիութեամբ ցոյց տւեցին, որ պատերազմը լոկ տղամարդու գործ չէ, որ կինն էլ կարող է իր նուրբ ուսերին զէնք բարձրացնել ու մարտադաշտում տղամարդուց ոչ պակաս զինւոր լինել: Կինն էլ կարող է պատերազմում վէրք ստանալ ու նորից ոտքի կանգնել, նորից մարտի նետւել, չընկճւել...

Published in Ազգային

Յունիսի 22-ին, 177 տարի առաջ, օրհնաբեր նշանակութիւն ունեցաւ հայ ժողովուրդի հոգեմտաւոր զարգացման ոսկեմատեանին մէջ։
22 յունիսի 1838-ին բացւեցաւ Շուշիի թեմական հոգեւոր դպրոցը։
Անիկա հիմնւեցաւ Ներսէս Աշտարակեցի կաթողիկոսին կողմէ, իբրեւ հոգեմտաւոր ուսուցման կենտրոն։

Published in Ազգային
Երկուշաբթի, 29 Յունիսի 2015 10:40

Անկեղծանում են հերոսները

Ամէն անգամ, երբ բախտ եմ ունենում ծանօթանալ ու գրել նման մարդկանց մասին, հպարտութիւն եւ ցաւ եմ ապրում միաժամանակ: Հպարտութիւն, որովհետեւ այս մարդիկ են, որ կարողացան գիտակցել օրհասական պահը եւ Արցախեան պատերազմը պատմութեան մէջ թողնել որպէս հերոսական ու հպարտանքի մի էջ:

Published in Ազգային
Երեքշաբթի, 16 Յունիսի 2015 09:40

Համահայկական խաղեր

Մայիսի 8-ին, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում վառւած ջահը յունիսի 8-ին հասաւ Քարվաճառ: Քարվաճառի Չոփռլու կոչւող տարածքում՝ «Տանկ» յուշարձանի տարածքում, հայոց Բերդաքաղաքից բերւող ջահը յաջորդ ջահակրին՝ ապագայ զինւոր Լեւոն Պօղոսեանին փոխանցեց սամբոյի աշխարհի չեմպիոն Մաւրիկ Նասիբեանը: Այս մասին յայտնում է Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտէի մամուլի ծառայութիւնը:

Published in Մարզական

Շուշին լի է դրական ու խորհրդաւոր մթնոլորտով, կենսուրախ է ու լուռ: Լռութեան մէջ թախիծ ու բողոք կայ, որը պէտք է վերլուծել ու բուժել՝ անհնար է թողնել, որ այդ սիրուն քաղաքը լռի: Վերջին անգամ տեսածս Շուշին տխուր էր, հաւանաբար մռայլ եղանակն էր պատճառը, եւ քաղաքացիները, որոնց հետ զրոյցներն ինչ էլ անես պտտւում էին մի խնդրի շուրջ՝ վարկ-բանկ: Շատերն իրենց բնակարանները գրաւ էին դրել, գումար վերցրել եւ բողոքում էին վարկը մուծելու դժւարութիւններից:

Published in Հասարակական

Ինչպէս իրարայաջորդ մի քանի ճամբորդութիւններ դէպի Արցախ, այս տարի եւս (2015 թ.) պատկան յանձնախումբը բարի գտնւեց շուրջ 30 հոգուց բաղկացած հայրենասէր հայորդիներով, ընդամենը մի քանի օրւայ համար ճամբորդել դէպի Արցախ՝ նպատակ ունենալով ներկայ գտնւել Շուշիի ազատագրման օրւան նւիրւած տօնական միջոցառումներին:

Published in Հասարակական
Շաբաթ, 30 Մայիսի 2015 09:40

Դէպի Լաչին

Թշնամին ոչ միայն կանգնեցւեց Շուշիի մատոյցներում՝ Զառիսլուում, այլեւ ջախջախւեց՝ ապահովելով մեր ազատամարտիկների առաջխաղացումը դէպի Լաչին, քանի որ Շուշին արդէն տւել էր Լաչինի բանալին...
Այո, մայիսը միշտ էլ բախտորոշ ամիս է եղել մեր ժողովրդի համար: Մայիսին են եղել Աւարայրի ու Սարդարապատի ճակատամարտերը: Մայիսին ազատագրւեցին նաեւ Շուշին ու Լաչինը:

Published in Ազգային

Օրերս աչքովս ընկաւ եւ շատ ուժեղ տպաւորութիւն թողեց 1992-ի մայիսի 17-20-ի ընթացքում նկարահանւած մի կարճ տեսանիւթ. արցախեան պատերազմի ամենավառ անհատականութիւններից Դուշմանը՝ Վարդան Ստեփանեանը, ինքնաձիգը ուսին՝ բարձրացել է խոշոր ադրբեջանատառ Լաչին պատւանդանի վրայ: Ներքեւից ազատամարտիկներից մէկը հարցնում է՝
- Վարդա՛ն, ի՞նչ զգացողութիւն ունես:
- Կարծես աշխարհը լինի ոտքերիս տակ:

Published in Ազգային

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։