Հա

Մշակոյթ

Արցախի նախագահ Բակօ Սահակեանը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը մայիսի 9-ին Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքներում մասնակցել են Յաղթանակի տօնի, Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի եւ Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի առթիւ կազմակերպւած տօնական միջոցառումներին:

Published in Հասարակական

Բնական է, որ ռազմական նախապատրաստութեան այս փուլում յատկապէս կարեւորւեց հետախուզական աշխատանքը: Ռազմագործողութեան մշակման նպատակով հետախուզական տւեալների հաւաքման, համակարգման գործընթացը սկսւել էր դեռեւս մարտի վերջերին, համաձայն որոնց՝ Շուշիում ապրիլի 27-ի դրութեամբ կենտրոնացւած էին 11 միաւոր տանկ, 9 ՀՄՄ. 10 ԶՓ, 2 ՀԻՄՄ, 100 մմ.-ոց 3 թնդանօթ, 2 ՄՄ-21 հրթիռա-հրետանային կայանք, «ՈւԱԶ»-ների վրայ խարսխւած 3 ԿՊՎԴ գնդացիր, շուրջ 1500 զինւոր:

Published in Ազգային
Երեքշաբթի, 04 Մարտի 2014 10:20

Մեր Պետօն...

Ղարաբաղեան շարժման երրորդ տարին էր: Կարծես պատմութեան գիրկն էին անցնում այն փոթորկայոյզ օրերը, երբ հրապարակները ալեկոծող ծով բազմութիւնը միահամուռ ձեռք բերեց «Ղարաբաղ», «Միացում» բառերը:

Published in Ազգային
Շաբաթ, 01 Մարտի 2014 10:20

Պետօն, Հրաչը եւ միւսները...

Պատերազմն իր օրինաչափութիւնն ունի՝ ընթացքն ու աւարտը, տարբեր երեսները, եւ ինքն է տնօրինողը մարդկային ճակատագրերի: Շատ աւելի ծանր է, սակայն, երբ այդ չարիքին նայում ես երեխայի աչքերով...
Արցախեան ազատամարտն էլ ունեցաւ պատանի տղաների՝ «գնդի որդիների» իր բանակը, որոնք մոռացած մանկութիւն՝ վառօդի հոտն զգացին իրենց քիմքին:

Published in Ազգային

Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը շարունակում է աջակցել Տորոնտոյի հայ համայնքի կողմից նախկինում հովանաւորւած կրթական հաստատութիւնների աշակերտներին: Այս անգամ արտերկրում բնակւող հայազգի դերձակների ընտանիքը համազգեստներ է նւիրաբերել Շուշիի Դ. Ղազարեանի անւան Հանրակրթական երաժշտական դպրոցի աշակերտներին, ինչպէս նաեւ նոր ձմեռային տաք հագուստ եւ կօշիկ է հաւաքագրել Մարտակերտի շրջանի Մատաղիս եւ Մարտունու շրջանի Սպիտակաշէն գիւղերի 165 աշակերտների համար:

Published in Հասարակական

Հայկական բարեգործական ընդհանուր միութեան եւ Լեռնային Ղարաբաղի կառավարութեան համագործակցութեամբ մեկնարկած երկամեայ ծրագրով արդէն անձնական համակարգիչ ունեն 3600 երեխաներ: Համակարգիչները ստանում են կրտսեր դասարանների աշակերտները՝ «Իւրաքանչիւր աշակերտի մէկ համակարգիչ» սկզբունքով:

Published in Հասարակական

Բերդաձորում անմեկնելի խորհուրդներով վիթխարի քարաժայռեր կան, դրանք բարբառով կոչւում են կարկառներ։ Մարդն այստեղ ծնւում, աչքն առնում է կարկառներին, ապրում դրանց հանգոյն եւ դառնում նախաստեղծ իր հիմքին։ Երբ Միքայէլ եւ Արփենիկ Մկրտչեանների ընտանիքում ծնւեցին ինը երեխաները, Բերդաձորը միջնատարածք էր, մի կողմում Լաչինը, միւս կողմում՝ ադրբեջանաբնակ Շուշին։

Published in Ազգային

Եթէ ուզում էինք ապրել եւ տէրը մնալ Արցախի, պէտք է ազատագրէինք Շուշին: 1992-ի ծանր օրերին այս ճշմարտութիւնը պարզ էր իւրաքանչիւր արցախցու համար: Եւ բոլորս անհամբեր էինք, մեր շուրթերին մի հարց էր. «Ե՞րբ է սկսւելու Շուշիի գրոհը»: Մեր փրկութիւնը դրա մէջ էր: Սկսել մեզ համար նշանակում էր վերադարձնել Շուշին, հայի մտքով ու ձեռքով կառուցւած մի քաղաք, որ ադրբեջանցին գերել ու դարձրել էր իր իսկ կառուցողի դէմ մահաբեր մի կրակակէտ...

Published in Ազգային

Օրերս ադրբեջանական Գուբա քաղաքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, բացելով իբր թէ ցեղասպանութեան հետեւանքով զոհւած թուրքերի յիշատակին կանգնեցւած արձանը, յայտարարեց, որ «Ադրբեջանի դրօշը շուտով ծածանւելու է Շուշիի, Խանքենդիի եւ ադրբեջանական այլ տարածքների վրայ եւ մեր պատմական հողերը, որոնք են՝ Երեւանի խանութիւնը, Սեւանը եւ Զանգեզուրը, կը լինեն Ադրբեջանի տարածքում»:

Published in Քաղաքական

Այս ամառ մասնակցեցի «Անի թուր» ընկերութեան միջոցով կազմակերպւած շրջագայութեանը՝ դէպի Ղարաբաղ՝ օգոստոսի 15-ից 22-ը, որը անմոռանալի յուշեր պարգեւեց բոլոր մասնակցողներին. ինչպէս կարգախօսն է՝ «Սիրով գնանք, սէրով վերադառնանք», իրօք որ՝ այդպէս էր: Թուրին մասնակցեցին 23 հոգի՝ տարբեր բնաւորութիւնների եւ սովորութիւնների տէր մարդիկ, որոնք դարձել էին մի ոգի եւ մի բուռ ու այստեղ չի կարելի անտեսել պրն. Անդրանիկի ու նրա դստեր՝ Անի Բունիաթեանի բարեհամբոյր ու սիրալիր վերաբերմունքը:

Published in Հասարակական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։