Հա

Մշակոյթ

Շնորհաւորելով Թեհրանից մեկնած մեր մասնակից-աշակերտներին, մրցոյթ-փառատօնում իրենց ձեռքբերած յաջողութեան համար՝ շնորհաւորանքի եւ շնորհակալութեան խօսքեր պէտք է ասել նախ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդին, որը առիթն ստեղծեց այդ մրցութեանը մասնակցելու համար, Մշակութային յանձնախմբին, մասնակիցների ծնողներին, աշակերտների հետ պարապմունքներ անցկացրած պրն. Նորվանին եւ ի մասնաւորի երկու պատասխանատուներ՝ տկն. Հրանուշ Սարգսեանին եւ պրն. Արա Շիրւանեանին, ովքեր յանձն առան այդ դժւարին պատասխանատւութիւնը:

Published in Հասարակական

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը օգոստոսի 17-ին այցելել է Շուշի քաղաքում կառուցւող Երկրաբանական թանգարան եւ ծանօթացել այնտեղ տարւող աշխատանքներին: Նա կարեւոր է համարել նման հաստատութեան առկայութիւնը Արցախում՝ նշելով. «Արցախում առաջին անգամը լինելով՝ ստեղծւում է նմանատիպ թանգարան եւ այն կը դառնայ կարեւոր գիտա-կրթական ու զբօսաշրջութեան կենտրոն:

Published in Հասարակական

«Արծւաբերդ»ը, իր ազգային ոգով ու հարուստ մեղեդայնութեամբ, հայկական օպերային արւեստի զարգացման նշանակալից հանգրւան է եղել եւ տարիներ շարունակ մնացել է Սպենդիարեանի անւան Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի խաղացանկի վրայ, բեմադրւել է նաեւ Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Արցախում «Արծւաբերդ»-ի անդրանիկ ներկայացումը մշակութային կարեւոր իրադարձութիւն է:

Published in Մշակոյթ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում վերջին շրջանում իրականացւած պեղումների որպէս արդիւնք յայտնաբերւել է Տիգրանակերտ քաղաքը, որը դարձել է Արցախ ժամանող զբօսաշրջիկների ամենասիրելի վայրերից մէկը: «Գանձասար տուր» զբօսաշրջային գործակալութեան տնօրէնը «Արմէնպրես»-ի հետ ունեցած զրոյցի ընթացքում յայտնել է, որ վերջին շրջանում օտարազգի զբօսաշրջիկները յատկապէս ցանկանում են տեսնել Տիգրանակերտի պեղումնավայրը: 

Published in Հասարակական

Նարինէ Աղաբալեանը «Համահայկական» լրատու ցանցի թղթակցի հետ ունեցած զրոյցի ընթացքում նշել է, որ միայն Շուշիի Կերպարւեստի թանգարանի օրինակով կարելի է ասել, որ ընդամէնը ամիսներ առաջ բացւած թանգարանը գրեթէ ամէն օր 100-ից աւելի այցելու ունի, եւ նրանց մեծ մասը զբօսաշրջիկներ են:

Published in Հասարակական
Էջ 7, 7-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։