MENU
Իրանահայ համայնքի շնորհալի երաժիշտ, խմբավար մայեստրօ Ռազմիկ Օհանեանը այն խմբավարներից է, որը ղեկավարում է ոչ միայն հայկական «Մաշտոց» խմբին, որի ելոյթը ունկնդրեցինք օրերս Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 123-ամեակի առթիւ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում եւ Արցախեան շարժման 25-ամեակի միջոցառումների, այլ նաեւ ղեկավարում է ոչ-հայկական խմբեր:
Արցախեան շարժման 25-ամեակը: Ամեակ, որը խորհրդանշում է հայ ժողովրդի նորօրեայ պատմութեան ամենամեծ սխրագործութիւնը: Այս առիթով, նախաձեռնութեամբ Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան, երէկ՝ դեկտ. 8-ի երեկոյեան, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում կազմակերպւել էր հանդիսութիւն:
Թւականիս նոյեմբերի 21-ին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում ՀՅԴ-ի օրւայ առիթով կազմակերպւած բանախօսական-գեղարւեստական միջոցառմանը երգչախմբային իւրայատուկ կատարմամբ ելոյթ ունեցաւ «Մաշտոց» երգչախումբը: Սիմֆոնիկ նւագախմբի եւ երգչախմբի դիրիժոր մայեստրօ Ռազմիկ Օհանեանի գեղարւեստական ղեկավարութեամբ յեղափոխական երգերի ոգեշունչ կատարմամբ հանդէս եկած «Մաշտոց» երգչախումբը սրահում ներկայ հանդիսատեսին մղում էր՝ ընկերակցելու երգչախմբին: