MENU
Մասնագէտների կարծիքով` գանձագողութիւնը Թուրքիայում ահռելի ծաւալների է հասել։ Երեւոյթն այնպիսի չափերի է հասել, որ ոչ միայն հայկական, այլեւ մահմեդական յուշարձաններն են քանդում։
Հեղինակաւոր «Forbes» ամսագիրը հրապարակել է «Ռուսաստանի անշարժ գոյքի արքաները 2019» ցանկը, որի եռեակում է յայտնւել ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերութիւնների խմբի նախագահ Սամուէլ Կարապետեանը:
«Սփիւռքի նախարարութեան կրճատումը կանխատեսելի չէր։ Ոչ միայն կանխատեսելի չէր, այլ անակնկալ էր»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց յուշարձանագէտ Սամուէլ Կարապետեանը։
Ամերիկեան «Forbes» հանդէսի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում ընդգրկւել է ծագումով հայ երեք գործարար: Ինչպէս փոխանցում է «Արմէնպրես»-ը, «Միլիարդատէրեր-2018» վարկանիշում Ռուսաստանում գործունէութիւն ծաւալող «Մագնիտ» ցանցի հիմնադիր, «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահ Սերգէյ Գալիցկին (Յարութիւնեան) 4 միլիարդ դոլար կարողութեամբ զբաղեցնում է 550-րդ հորիզոնականը:
Ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամուէլ Կարապետեանը, Դանիլ Խաչատուրովը, Սերգէյ Գալիցկին (Յարութիւնեան) ընդգրկւել են ԱՄՆ ֆինանսների նախարարութեան հրապարակած «Կրեմլեան զեկոյց»-ում: ԱՄՆ ֆինանսների նախարարութեան պատրաստած զեկոյցում ներառւել են անձանց անուններ, որոնք կարող են ապագայում յայտնւել հնարաւոր պատժամիջոցների տակ:
Այսօր դժւար թէ գտնես մի երկիր, որտեղ չլինի յաջողակ հայ գործարար: Սփռւած լինելով ամբողջ աշխարհում՝ հայերն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում:
Հեղինակաւոր «Forbes» հանդէսը հրապարակել է Ռուսաստանի միլիարդատէր հայ գործարարների անունները, որոնք կարող են առանցքային դեր խաղալ Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ:
«Նախորդ տարւայ հոկտեմբերի 18-ին, երբ մենք 10-հոգանոց խմբով փորձում էինք մտնել Վրաստանի տարածք, իմ մուտքն ագելեցին, միւս 9 հոգին արդէն մտել էին: Մաքսատանը ինձ հարցրին՝ դուք խմբո՞վ էիք, չուզեցի ստել եւ պատասխանեցի՝ այո: Մեր խմբի հետ զանգերով կապի մէջ էի, ու ամէն օր զանգումասում էին, որ իրենց անընդհատ հետեւում են»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմեց Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամուէլ Կարապետեանը:
Ամերիկեան «Forbes» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց տարեկան ցուցակը՝ 2016 թւականի համար: Համաձայն այդ ցուցակի՝ աշխարհի ամենահարուստ մարդը «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գէյթսն է, ում կարողութիւնը գնահատւում է 75 միլիարդ դոլար:
Երկրորդ տեղում է «Zara» ընկերութեան հիմնադիր Ամանսիօ Օրտեգան (67 միլիարդ), իսկ երրորդը ֆինանսիստ Վորէն Բաֆէթն է ( 60.8 միլիարդ դոլար):
ՀՀ Քաղաքաշինութեան նախարարութեան նախաձեռնութեամբ Ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտում օրերս տեղի ունեցաւ «Նոր Ջուղա» խորագիրը կրող գիտաժողով, որի շրջանակներում ընթերցւեցին թեմատիկ զեկոյցներ՝ «Հայկական եկեղեցիները», «Տեղանունները Նոր Ջուղայի տապանագրերում», «Խոջայական ապարանքների գեղարւեստական յարդարանքները» եւ «Պատմական տները» թեմաներով: