Հա

Մշակոյթ

Հայաստանի պետական երիտասարդական նւագախմբի գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր Սերգէյ Սմբատեանն օգոստոսի 15-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք Եւրասիական երաժշտական խաղերի շրջանակներում կը ղեկավարի Աստանայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նւագախումբը։

Published in Մշակոյթ

Հայաստանի Պետական երիտասարդական նւագախումբը (ՀՊԵՆ) ելոյթ կունենայ «Աւրորա» մրցանակի հանդիսաւոր յանձնման արարողութեանը: Այս մասին «armenpress»-ի հետ զրոյցում նշեց ՀՊԵՆ-ի գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր՝ Սերգէյ Սմբատեանը:
Աւելի վաղ՝ «armenpress»-ը տեղեկացրել էր, որ ֆրանսահայ լեգենդար երգիչ՝ Շառլ Ազնաւուրն ապրիլին Հայաստան կը ժամանի եւ կը մասնակցի «Աւրորա» մրցանակի յանձնմանը:

«Swiss Gart»-ի արտիստներ են դիրիժոր Սերգէյ Սմբատեանը, ջութակահար, դիրիժոր, մանկավարժ Պինկաս Ցուկերմանը, ամերիկացի դերասան, պրոդիւսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջան Մալկովիչը, ջութակահար Սոիւնգ Իւնը, մեցցօսոպրանօ Կարլի Պաոլինը, Վիեննայի ֆիլհարմոնիկ նւագախումբը, Կորէայի կամերային նւագախումբը եւ յայտնի այլ արւեստագէտներ ու կոլեկտիւներ:

Published in Մշակոյթ

Աշխարհահռչակ ռաք երաժիշտ Սերժ Թանգեանը շնորհաւորել է Հայաստանի Պետական երիտասարդական նւագախմբին՝ ստեղծման 10-ամեակի կապակցութեամբ:
«Կուզէի մասնաւորապէս շնորհաւորել Հայաստանի Պետական երիտասարդական նւագախմբին եւ գեղարւեստական ղեկավար Սերգէյ Սմբատեանին՝ ձեր 10-ամեակի կապակցութեամբ: Շնորհաւոր: Յուսամ մի օր միասին կաշխատենք»,- «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ տեսաբացիկում նշել է Սերժ Թանգեանը:

Հայաստանի պետական երիտասարդական նւագախմբի «Cartoon Non Stop» բարեգործական մանկական համերգով ազդարարւեց «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժէք կեանքով» ծրագրի մեկնարկը: Մանուկ հանդիսատեսն Ալեքսանդր Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 3-ին ունկնդրեց սիրելի մուլտֆիլմերի սաունդթրեքերը:

«Խաչատրեանը եւ մեր ժամանակները» խորագրի ներքոյ հոկտեմբերի 20-27-ը կանցկացւի Հայ ժամանակակից երաժշտութեան 2-րդ փառատօնը: Այն իրականութիւն է դառնում Հայաստանի Կոմպոզիտորների միութեան նախաձեռնութեամբ եւ ՀՀ Մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Կոմպոզիտորների միութիւնից, փառատօնի ընթացքում տեղի կունենան մէկ սիմֆոնիկ եւ երկու կամերային համերգներ, կը հնչեն 18 կոմպոզիտորների ստեղծագործութիւններ:

Ալ. Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նւագախումբը ապրիլի 8-ին հանդէս կը գայ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած համերգով: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նւագախմբի հասարակայնութեան հետ կապերի բաժնից ծրագրում կը հնչի Գուստաւ Մալերի սիմֆոնիա թիւ 6 «Ողբերգական» ստեղծագործութիւնը:

Published in Հասարակական

Յունւարի 29-ին Հայաստանի պետական երիտասարդական (ՀՊԵ) նւագախմբի գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր Սերգէյ Սմբատեանը Ռուսաստանի մայրաքաղաքում դիրիժորական վահանակի մօտ ելոյթ ունեցաւ Մոսկւայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նւագախմբի հետ (գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր՝ Պաւէլ Կոգան):

Հայաստանի պետական երիտասարդական նւագախմբի գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր Սերգէյ Սմբատեանը յունւարի 14-ին ղեկավարել է Կորէայի կամերային նւագախումբը։ Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին պետական երիտասարդական նւագախմբի հասարակայնութեան հետ կապերի բաժնից, համերգը կայացել է Սէուլի արւեստների կենտրոնի համերգասրահում։

ՀՀ Կոմպոզիտորների միութիւնն ու Հայաստանի Պետական երիտասարդական նւագախումբը ծրագրեր են մշակում՝ ժամանակակից երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործութիւնները հնչեցնելու համար:
Յաջորդ տարւայ համար երկու կառոյցները համագործակցութեան աւելի շատ առիթներ են ունենալու: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։