Հա

Մշակոյթ

Հայոց ազգային «Նայիրի» տարրական դպրոցի ուսումնական տարեշրջանը մեկնարկեց դպրոցի գործունէութեան յոբելենական ամեակի նշանաւորմամբ:
Թէեւ «Նայիրի» դպրոցի 60-ամեակին նւիրւած ձեռնարկների շարանը դեռ օրակարգում պահւում է թէժ, սակայն արձանագրենք, որ այլ հարթութիւն կարող է տեղափոխւել այսօրինակ միջոցառումների կազմակերպման որակը այդ մասին գրքի հրատարակմամբ:

Published in Համայնք

2016 թ. երեքշաբթի, սեպտ. 27-ի երեկոյեան ժամը 17-ին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» դահլիճում «Իրանի անցումային շրջանի ճարտարապետութիւն» հետազօտական կենտրոնի կողմից տեղի ունեցաւ «Փօլ Աբգարի կեանքին ու ճարտարապետութիւն» հատորի շնորհանդէսը:

Published in Համայնք

Բանասիրական գիտութիւնների թեկնածու, գրականագէտ Վարդան Դեւրիկեանը Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի առիթով գրել է «Հայ ուխտաւորները Հռոմում» («Armenian pilgrims in Rome») անգլալեզու գիրքը, որի շնորհանդէսը կայացաւ յունիսի 21-ին Երեւանի «Հայ գիրք» գրախանութում:

Published in Հասարակական

Տ. Բաբգէն արք. Չարեանի հովանաւորութեամբ եւ Թեմական խորհրդի կողմից նշանակւած Ս. Ամենափրկչեան վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի հիմնադրման 110-ամեակի յոբելեանական յանձնախմբի կազմակերպութեամբ, կիրակի՝ մայիսի 29-ին, Ս. Ամենափրկչեան վանքի շրջափակում՝ յոբելեար գրադարանի մուտքի առջեւ, տեղի ունեցաւ Վարուժան արք. Հերկէլեանի աշխատասիրութեամբ հրատարակւած «Դիւան Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի-մաս Բ» գրքի շնորհանդէսը:

Published in Նոր Ջուղա

Մեսրոպ Մաշտոցի անւան հին ձեռագրերի գիտա-հետազօտական ինստիտուտի՝ Մատենադարանի նոր շէնքի նիստերի լեփլեցուն դահլիճում տեղի ունեցաւ ակադեմիկոս Ռիչարդ Գ. Յովհաննիսեանի քառահատոր աշխատութեան III-IV հատորների՝ «Հայաստանի Հանրապետութիւն. Լոնդոնից Սեւր, փետրւար-օգոստոս, 1920» եւ «Հայաստանի Հանրապետութիւն. Սալի եւ մանգաղի միջեւ. Մասնատում եւ խորհրդայնացում» գրքերի հայերէն թարգմանութեան շնորհանդէսը:

Published in Հասարակական

Գորգագործութիւնն ազգային մշակոյթի կարեւոր մաս է, այն մտածողութիւն է, աշխարհայեացք: «Մենք պէտք է յետ վերադարձնենք մեր գորգերը». հէնց սա էր Յովհաննէս Շարամբէեանի անւան ժողովրդական ստեղծագործութեան կենտրոնում կայացած միջոցառման գլխաւոր կարգախօսը:
Ազգային իրերով հարուստ դահլիճում տեղի ունեցաւ հայկական գորգագործութեան մասին առաջին օտարալեզու գրքի շնորհանդէսը:

Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն՝ «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ երէկ՝ մայիսի 30-ին, տեղի ունեցաւ Վահէ Քաչայի գրչին պատկանող եւ Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը գեղարւեստական վէպի ձեւաչափով ներկայացնող «Մի դաշոյն այս պարտէզի մէջ» գրքի պարսկերէն թարգմանութեան շնորհանդէսը: Գիրքը պարսկերէնի է թարգմանել դոկտ. Ղաւամէդդին Ռազաւիզադէն:

Published in Համայնք

Երեւանի տարածաշրջանային թիւ 1 կոլէջի տնօրէն Պարոյր Սանթրոսեանը, որը նաեւ երկար տարիներ աշխատել է հասարակական քաղաքական գործիչ Վահան Յովհաննիսեանի հետ, ներկայացրել է պատմւածքների «Քաղաքը» գիրքը՝ այն նւիրելով Վահան Յովհաննիսեանի յիշատակին:
Հեղինակը պարբերաբար համացանցում հրապարակել է իր պատմւածքները, յետոյ նաեւ ընկերների, հարազատների յորդորով որոշել դրանք մէկտեղել մէկ ժողովածուի մէջ:

Published in Հասարակական

Ուրախութեամբ յայտնում ենք, որ վաղը՝ երեքշաբթի, մայիսի 3-ին, ժամը 9-ից 15-ը Իրանի ազգային արխիւի (Սազմանէ ասնադէ մելլի) կենտրոնատեղիում կայանալու է իրանահայ պատգամագէտ Ջորջ Բուռնութեանի գիտական գործունէութեան մեծարման միջոցառում, որը ընդգրկելու է Բուռնութեանի գիտական աշխատասիրութիւնների եւ գործունէութեան ներկայացում, վերլուծութիւն եւ Իրան-Կովկաս յարաբերութիւնների բնագաւառում Բուռնութեանի ամենանոր գործերի շնորհանդէս:

Published in Համայնք

Մարտի 29-ին ՀՀ Սփիւռքի նախարարութեան աջակցութեամբ տեղի ունեցաւ «Մուսա լեռան 40 օրը» գրքի հունգարերէն թարգմանութեան վերահրատարակութեան շնորհանդէսը:
Գիրքը վերահրատարակւել է Հունգարիայի հայ ազգային ինքնավարութեան ղեկավարի տեղակալ Ալեքս Աւանէսեանի հովանաւորութեամբ՝ 100 օրինակով, որոնց վրայ դրոշմւած է ապակէ 100 հայկական մանրանկար:

Published in Հասարակական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։