Հա

Մշակոյթ

Հանդիպմանը հրաւիրւել ու ներկայ էր Տ. Սեպուհ Սրբազան արքեպիսկոպոս Սարգսեանը: Ներկայ էին ազգային մարմինների, միութիւնների եւ «Ալիք» օրաթերթի ներկայացուցիչներ, գրողներ եւ հիւրեր:
Բացման խօսքով հանդէս եկաւ Երէցների միութեան նախագահ՝ Հարմիկ Զովէլեանը: Նա անդրադառնալով հրատարակւած գրքին, ներկայացրեց Յարութ Նազարեանի համառօտ կենսագրականը, ապա հրաւիրեց Էդւարդ Յարութիւնեանին՝ գիրքը ներկայացնելու:

Published in Համայնք

Իրանի «Թատրոնի տան» թատերագիրների միաւորումը, համագործակցութեամբ «Բեմական արւեստների ընդհանուր հիմնարկ»-ի, նախաձեռնել է Հայաստանի թատերագիրների երկրորդ համագումարը՝ Թեհրանում, որը կայանալու է ս. թ. օգոստոսի 25-ից սեպտեմբերի 1-ը:
Վաղը՝ չորեքշաբթի, օգոստոսի 26-ին, տեղի կունենայ մամլոյ ասուլիս:

Published in Մշակոյթ

Երեքշաբթի, օգոստոսի 4-ին Երեւանում, Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում կայացաւ թանգարան-ինստիտուտի տնօրէն՝ Հայկ Դեմոյեանի «Հայկական սպորտը եւ մարմնակրթութիւնը Օսմանեան կայսրութիւնում» մենագրութեան գրքի շնորհանդէսը:
Գիրքը պարունակում է Հայկական սպորտի եւ մարմնակրթութեան պատմութեանը առնչւող 12 գլուխից եւ շուրջ 600 լուսանկարներ:

Published in Մարզական
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2015 13:10

«Ոսկեղջիւրի տիրակալները» գրքի շնորհանդէս

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան ամսական հանդիպումն այս անգամ յատկացւած էր Հ.Մ.Ա.Կ.-ի վաստակաշատ անդամ Յարութ Նազարեանի միջոցով թարգմանւած՝ Նոէլ Բարբըրի «Ոսկեղջիւրի տիրակալները» ծաւալուն հատորին, որը գրքի շնորհանդէսի ձեւով, կայացաւ ս. թ. օգոստ. 10-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Published in Համայնք

Ստեփանակերտի Դիզակ պլիւս տպարանում լոյս են տեսել ռուսաստանաբնակ արձակագիր Լեւոն Ադեանի «Անձրեւից յետոյ» եւ ԱՄՆ-ում բնակւող Նելլի Աւակովայի «Ղարաբաղ. ցաւ եւ յիշողութիւն» գրքերը:
Ստեփանակերտի Դիզակ պլիւս տպարանում լոյս տեսած երկու գրքերի շնորհանդէսը կայացել է «Արմենիա» հիւրանոցի կոնֆերանս-դահլիճում:

Երկուշաբթի, 03 Օգոստոսի 2015 10:00

Մամլոյ հաղորդագրութիւն

Ս. թ. օգոստոսի 4-ին, ժամը 12:00-ին Հայոց Ցեղասպանութեան թանգարանի ժամանակաւոր ցուցադրութիւնների սրահում տեղի կունենայ Հայկ Դեմոյեանի «Հայկական սպորտը եւ մարմնակրթութիւնը Օսմանեան կայսրութիւնում» մենագրութեան շնորհանդէսը եւ համանուն ժամանակաւոր ցուցադրութեան բացումը:

Յունիսի 10-ին, ՀՀ Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ ամերիկահայ բանաստեղծուհի Թամարա Յովհաննիսեանի «Լինելիութեան համանւագ» եւ «Կինը» բանաստեղծական ժողովածուների շնորհանդէսը, որին մասնակցեցին ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, հայագէտներ, արւեստագէտներ, հիւրեր:

Published in Հասարակական

Հինգշաբթի, յունիսի 25-ի երեկոյեան ժամը 18-ին, Թեհրանի «Սալէս» հրատարակչութեան կենտրոնատեղիում պարսիկ եւ հայ գրասէրների եւ հրաւիրւած գրականագէտների հաւաքշրջանակում տեղի ունեցաւ իրանահայ ճանաչւած բանաստեղծ, արձակագիր եւ թարգմանիչ Խաչիկ Խաչերի հայերէնից պարսկերէն թարգմանած «Թռիչք կռունկի հետ» («Փարւազ բա դոռնա») խորագիրը կրող հատորի շնորհանդէսը:

Published in Հասարակական

Ուրբաթ, յունիսի 12-ին, երեկոյեան ժամը 7.30-ին, «Վաչէ Յովսէփեան» մշակութային համալիրի Իրանահայ Գրողների միութեան կենտրոնի սրահում, բարձր հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ նախաձեռնութեամբ ԻԳՄ-ի վարչութեան, կայացաւ գրքերի շնորհանդէս՝ նւրիւած Վարանդի «7-րդ քաւարանը» պիէսային եւ Էլբեկ Խեչումեանի «Յոյսի եւ ողբերգութեան կամուրջը» վիպակին:

Published in Համայնք

Մայիսի 29-ին Կոմիտասի անւան կամերային երաժշտութեան տանը տեղի ունեցաւ Վահան Յովհաննիսեանի «Մայրամուտ, որը հարկաւոր է կասեցնել» գրքի շնորհանդէսը:
Գիրքը լոյս է տեսել «yerkir.am» կայքի եւ ՀՅԴ Երեւանի «Կոմիտաս» կոմիտէի նախաձեռնութեամբ:

Published in Դիտանկիւն
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։