Հա

Մշակոյթ

ՀՀ արտգործնախարարութեան մամուլի, տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութեան փոխանցմամբ՝ գրքում ամբողջացւած են վերջին գրեթէ քսան տարւայ ընթացքում Մաթիու Կարանեանի կողմից Վանում, Անիում, Կարսում եւ պատմական Արեւմտեան Հայաստանի այլ շրջաններում կատարւած հայկական յուշարձանների 125 լուսանկարներն ու դրանց պատմութիւնը:

Ուրբաթ, յունւարի 23-ին, Նիւ Եօրքի Հայ կենտրոնում (Վուդսայդ) տեղի ունեցաւ դոկտ. Հրանտ Մարգարեանի Մեծ Եղեռնին նահատակւած 13 գրողների ծաղկաքաղ անգլերէնի թարգմանւած գրքի շնորհանդէս (The Martyred Armenian Writers 1915-1922 An Anthology):
Օրւայ հանդիսավարն էր մանկավարժ եւ երկար տարիների հայերէն լեզւի դասատու եւ տեսչուհի տկն. Զարմինէ Պօղոսեանը:

Published in Հասարակական

Մոսկւայում Լրագրողների տանը վերջերս կայացել է պատմական գիտութիւնների դոկտոր, Ռուսաստանի Բնական գիտութիւնների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Գիտութիւնների ակադեմիայի Ազգագրութեան եւ մարդաբանութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող Ալլա Տէր-Սարգսեանցի «Լեռնային Ղարաբաղի հայերը. պատմութիւն, մշակոյթ, աւանդոյթներ» մենագրութեան շնորհանդէսը:

Published in Հասարակական

Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող ամերիկաբնակ գրող Ալին Օհանէսեանի «Օրհանի ժառանգութիւնը» պատմւածքը հեղինակաւոր Amazon առցանց խանութում ճանաչւել է որպէս ապրիլ ամսւայ լաւագոյն գիրք: Փոխանցում է «Armenianweekly»-ն:
Ինչպէս հաղորդւում է՝ նովէլը գրւած է Հայոց Ցեղասպանութեան թեմատիկայով:

Published in Հասարակական

Գիրքը պատմական կարեւոր վկայութիւններ է ներկայացնում 1915 թւականի գարնանն ու ամռանը Օսմանեան կայսրութիւնում հայերի հանդէպ իրականացւած վայրագութիւնների մասին:
«Հայերն արտաքսւել են անապատներ եւ կէս ճանապարհին սպանւել: Մահը բոլորին էր սպասում՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին»,- նշել է Ռոլֆ Հոսֆելդը՝ վկայակոչելով 1915 թւականին Թուրքիայում գերմանական դեսպանին:

Published in Հասարակական

Հայկական հարցե րի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի, փետրւարի 18-ի երեկոյեան նոյն կենտրոնում տեղի ունեցաւ փաստագրական երկու պարսկալեզու գրքերի՝ «Հայաստանի Հանրապետութեան քաղաքական հոսանքները» եւ «Հայաստանի Հանրապետութեան քաղաքական իրադարձութիւնները» շնորհանդէսը, որոնց հեղինակն է Վալի Քուզեգար Քալեջին:

Published in Համայնք

Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ, երէկ փետրւարի 18-ի երեկոյեան նոյն կենտրոնում տեղի ունեցաւ փաստագրական երկու պարսկալեզու գրքերի՝ «Հայաստանի Հանրապետութեան քաղաքական հոսանքները» եւ «Հայաստանի Հանրապետութեան քաղաքական իրադարձութիւնները» շնորհանդէսը, որոնց հեղինակն է Վալի Քուզեգար Քալեջին:

Published in Համայնք

Փետրւարի 3-ին Դամասկոսի Ասադի Ազգային գրադարանի սրահում տեղի ունեցաւ Սիրիայում ՀՀ դեսպան, պատմական գիտութիւնների դոկտոր Արշակ Փոլադեանի՝ «Ականատեսների յուշերը Հայոց Ցեղասպանութեան մասին Օսմանեան կայսրութիւնում» արաբերէն լեզւով գրքի շնորհանդէսը: Միջոցառումը կազմակերպել էր Սիրիայում Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների յանձնաժողովը՝ Սիրիայի մշակոյթի նախարար Իսամ ալ Խալիլի հովանաւորութեամբ:

Published in Հասարակական

Երէկ առաւօտեան «Թասնիմ» լրատւական կենտրոնում շնորհանդէսը կատարւեց «Քրիստոսը Ղադր գիշերում» գրքի, որը պարփակում է Իսլ. յեղափոխութեան առաջնորդի կողմից ժամանակին կատարած այցերը՝ հայ եւ ասորի նահատակների ընտանիքներին։
Միջոցառմանը արտայայտւեցին Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը, կարեւորելով Իրանում կրօնական փոքրամասնութիւնների համախոհութիւնը, եւ Իրանեան հայրենիքին կապւածութիւնը։

Published in Հասարակական

Արեւմտահայոց ուսումնասիրութեան կենտրոնում նոյեմբերի 14-ին գրքի շնորհանդէս էր: Գիրքը կոչւում է «Կրօնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի հանրապետութիւնում»:
Հնարաւոր ընթերցողների մի մասը հէնց Թուրքիայում էլ ապրում է. վստահեցնում է գրքի հեղինակ Հայկազուն Ալւրցեանը: Հէնց այդ պատճառով էլ այն լոյս է տեսել նաեւ թուրքերէն:

Published in Հասարակական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։