Հա

Մշակոյթ

Թուրքական «Birgun» թերթի լրագրող Զաֆէր Դիփէրը «Իմ համերկրացի Կոմիտասը» վերտառութեամբ յօդւածում անդրադարձել է մեծանուն հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագէտ, վարդապետ եւ ուսուցիչ, բանահաւաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի (Սողոմոն Գէորգի Սողոմոնեան) կենսագրութեանը: 

Published in Մշակոյթ

Թալիշ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան կոմիտէի նախագահ Իբրահիմ Զահիրադդինը «Sputnik» Արմենիային պատմել է, թէ ինչ քայլերի են դիմում Ադրբեջանում թալիշներին վերացնելու համար։

Published in Միջազգային

Եգիպտական Լուքսոր քաղաքում ճանապարհի վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ գետնի տակ Սֆինքսի նոր արձան է յայտնաբերւել: 

Published in Մշակոյթ

Հովանաւորութեամբ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեանին, նախագահութեամբ Պսալիմ-Մըզհեր-Մաժզուպի քաղաքապետ Ժորժ Սըմաանի, կազմակերպութեամբ ՀՅԴ «Աղբալեան» կոմիտէին, երէկ` 16 յուլիսի երեկոյեան ժամը 8:00-ին Համազգայինի Մ. եւ Հ. Արսլանեան Ճեմարանին կից տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին նուիրուած` «Մայիս 28» պողոտային անուանակոչութիւնը եւ բացումը յուշարձանին, որուն հեղինակն է հայրենի քանդակագործ Կակոն:

Published in Սփիւռք

Գիւմրու Աբովեան (Քըրք Քըրքորեան) փողոցում յունիսի 24-ին տեղի ունեցաւ Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորեանի յուշարձանի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որին ներկայ էր արձանի տեղադրման նախաձեռնութեան հեղինակ, ծնունդով գիւմրեցի ամերիկաբնակ Գրիգոր Բեդիրեանը: Արձանի բացման պատիւը տրւեց Սամուէլ Բալասանեանին եւ նախաձեռնութեան հեղինակին:

Published in Մշակոյթ

Մայիսի 23-ին ՀՀ կառավարութեան հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Ռուզաննա Առաքելեանը նախ նշեց, որ մի քանի օր յետոյ նշելու ենք Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակը, ապա ընդգծեց, որ սա առիթ է, որպէսզի վերհիշենք մեր պատմութեան, Առաջին Հանրապետութեան կերտողներին:

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշէն գիւղում վերջերս եկեղեցու վերականգնման աշխատանքների ժամանակ յայտնաբերւած 227 խաչքարերի եւ խաչքարաբեկորների, ինչպէս նաեւ գիւղի վարչական տարածքում պահպանւած, բայց չուսումնասիրւած այլ յուշարձանների ուսումնասիրումից եւ անձնագրաւորումից յետոյ այստեղ հնապատմագիտական եւ մշակութային յուշարձանների թիւը կը հասնի մօտ 900-ի, որով եւ այս բնակավայրը ոչ միայն կը հռչակւի որպէս յուշարձանների քանակով ամենահարուստը Գեղարքունիքի մարզում, այլ նաեւ կարող է դառնալ զբօսաշրջային կարեւոր երթուղիներից մէկը Հայաստանի Հանրապետութիւնում:

Published in Մշակոյթ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարութեան խօսնակ Համի Աքսոյը քննադատել է Ժնեւում Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին յուշարձանի տեղադրմանը տեղական իշխանութիւնների համաձայնութիւն տալը: 

Published in Միջազգային

Հայաստանի պատմական ու յիշարժան տարածքների եւ յուշարձանների ցանկն, ամենայն հաւանականութեամբ, շուտով կը համալրւի եւս մէկով՝ Վահրամաբերդ գիւղի տարածքում վարպետ Մկրտիչի կառուցած Հեղնարի աղբիւրով, որի կախարդանքը իր «Հեղնար աղբիւր» վիպակում նկարագրել է հայ գրող Մկրտիչ Արմէնը 1935 թւականին: Շատ տարիներ անց՝ 1970 թւականին, ռեժիսոր Արման Մանարեանը եւ կինոօպերատոր Լեւոն Աթոյեանցը «Հայֆիլմ» կինոստուդիայում վիպակի հիման վրայ համանուն ֆիլմն են նկարահանում, որն էլ համալրում է հայկական կինոյի ոսկեդարանը:

Published in Մշակոյթ

Գերմանիայի Քեոլն քաղաքում Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին կանգնեցւած յուշարձանը առաջացրել է թուրքական համայնքի զայրոյթը:

Published in Միջազգային
Էջ 1, 7-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։