Հա
31/01/2017

Թուրքիայի հայ համայնքը հոգեւորականների պակաս ունի

Թուրքիայի հայ համայնքը հոգեւորականների խիստ պակաս ունի, խնդիրը վերջին տարիներին օրակարգային է ու մտահոգիչ: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը:

«ԱԼԻՔ» - Թուրքիայի հայ համայնքը հոգեւորականների խիստ պակաս ունի, խնդիրը վերջին տարիներին օրակարգային է ու մտահոգիչ: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը:

Պարբերականը յիշեցնում է, որ Պոլսոյ Հայոց պատրիարքարանը Թուրքիայի տարածքում չունի առանձին հոգեւոր դպրոց, որտեղ կը կարողանար կրթել երիտասարդ հոգեւորականների՝ եկեղեցուն եւ համայնքին ծառայելու համար:

Հոգեւորական դառնալու պատրաստակամութիւն յայտնած երիտասարդները հոգեւոր խորհրդի համաձայնութիւնը ստանալուց յետյո մեկնում են Էջմիածին, Բէյրութ կամ Երուսաղեմ, որտեղի ճեմարաններում էլ ստանում են համապատասխան կրթութիւն:

«Սեփական հոգեւոր դպրոց չունենալը մեծ բացթողումներ եւ խնդիրներ է առաջացնում: Ճեմարանականներին արտասահման ուղարկելն էլ համապատասխան խնդիրների առաջ է կանգնեցնում համայնքին: Ընկերներից, ընտանիքից, շրջապատից տարիներով կտրւելը հեշտ բան չէ, եւ ամէն մէկը դրան չի գնայ: Իհարկէ, հարցի նիւթական կողմն էլ կայ: Այդ իսկ պատճառով հոգեւորական դառնալու պատրաստակամութիւն յայտնողների թիւը բաւարար չէ»,- «Ակօս»-ի հետ զրոյցում յայտնել է վանահայր Զաքէոս Օհանեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։