Հա
Շաբաթ, 04 Փետրւարի 2017 09:30

Հայկական համայնքն ահազանգում է. Թուրքիայի կրթական համակարգի թարմացւած ծրագրում կրկին կրօնամոլ ու ազգայնական մօտեցում է

Թուրքիայի կրթական համակարգի թարմացւած ծրագիրը շուտով կը մտնի կիրառութեան մէջ, սակայն ինչպէս երեւում է՝ այս անգամ էլ կրօնական փոքրամասնութիւններին յուզող հարցերն իրենց պատասխանը չեն ստացել եւ չեն շտկւել:

«ԱԼԻՔ» - Թուրքիայի կրթական համակարգի թարմացւած ծրագիրը շուտով կը մտնի կիրառութեան մէջ, սակայն ինչպէս երեւում է՝ այս անգամ էլ կրօնական փոքրամասնութիւններին յուզող հարցերն իրենց պատասխանը չեն ստացել եւ չեն շտկւել: 

Կրթական նոր ծրագիրը, մասնաւորապէս, քննադատութեան է արժանացել ինչպէս տեխնիկական, այնպէս էլ գաղափարական տեսանկիւնից: Բազմաթիւ քննադատութիւններ են հնչել նաեւ ալեւիներին պարտադրւած կրօնական դասերի առնչութեամբ: 

Խնդրին անդրադարձել է նաեւ Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը: Գրում է «tert.am»-ը: 

Թերթի հետ զրոյցում Փոքրամասնութիւնների իրաւունքների միջազգային խմբի Թուրքիայի ներկայացուցիչ Նուրջան Քայեան նշել է, որ նոր կրթական համակարգը հաշւի չի առնում Թուրքիայի հասարակութեան բազմաէթնիկ եւ բազմակրօն կառուցւածքը, աւելին՝ համակարգը շարունակում է աշխատել կրօնամոլ եւ ազգայնական սերունդ մեծացնելու ուղղութեամբ: 

«Չնայած տասնեակ տարիների ընթացքում տարբեր ինքնութիւնների տէր մարդկանց խմբերի դէմ կիրառւած ձուլման քաղաքականութեանը՝ Թուրքիան շարունակում է բազմաէթնիկ, բազմալեզու եւ բազմակրօն կառուցւածքի տէր երկիր մնալ: Երկար տարիներ է, ինչ խօսում ենք այն մասին, որ Թուրքիայում հրատարակւող դպրոցական դասագրքերն ու ընդհանուր կրթական համակարգը յարմարեցւած չեն այս տարբեր ինքնութիւններով հագեցած հասարակական կառուցւածքին»,- ասել է Քայեան:

Նա նաեւ կարեւոր է համարել այն, որ պատմութեան դասագրքերի միջոցով Թուրքիայում մեծացող երեխաներին պատմւի, որ ոչ վաղ անցեալում այդ հողատարածքներում ապրել են մեծ թւով հայեր, յոյներ եւ ասորիներ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։