Հա
Շաբաթ, 04 Փետրւարի 2017 10:50

Արեւմտեան Ամերիկայի ՀՅԴ Երիտասարդական միութեան օգնութիւնը նախորդ տարի զոհւած 111 զինծառայողների եւ կամաւորների ընտանիքներին

Ապրիլեան քառօրեայ պատերազմի ընթացքում եւ հրադադարի ռեժիմի խախտումների հետեւանքով զոհւած հերոսների ընտանիքներին որպէս աջակցութիւն` Արեւմտեան Ամերիկայի ՀՅԴ Երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ հաւաքւել եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան հետ համագործակցաբար բաշխւել է 126.5 հազար դոլարի օգնութիւն:

«ԱԼԻՔ» - Ապրիլեան քառօրեայ պատերազմի ընթացքում եւ հրադադարի ռեժիմի խախտումների հետեւանքով զոհւած հերոսների ընտանիքներին որպէս աջակցութիւն` Արեւմտեան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ հաւաքւել եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան հետ համագործակցաբար բաշխւել է 126.5 հազար դոլարի օգնութիւն: Այս մասին տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

ՀԵՄ-ի ներկայացուցիչներն այցելել են 2016 թւականի ապրիլի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատւածում զոհւած 108 զինծառայողների եւ կամաւորների տներ` յատկացնելով, ինչպէս եւ եւս հազարական ԱՄՆ դոլար օգնութիւն է յատկացւել դեկտեմբերի 29-ին Չինարի գիւղի հատւածում հակառակորդի դիւերսիան յետ մղած Շաւարշ Մելիքեանի, Էրիկ Աբովեանի եւ Էդգար Նարաեանի ընտանիքներին:

ՀՅԴ Երիտասարդական միութիւնը նախատեսում է նաեւ մէկանգամեայ ֆինանսական օգնութիւն յատկացնել 2017 թւականի յունւարին զոհւած 3 զինծառայողների ընտանիքների:

Արեւմտեան Ամերիկայի ՀՅԴ Երիտասարդական միութիւնը ծրագրել է շարունակել այս աշխատանքը եւ այս անգամ դրամական օժանդակութիւն հասցնել վիրաւոր ազատամարտիկներին եւ նրանց ընտանիքներին:

«Մեր զինվորի հետ ենք» ծրագրի շրջանակներում, մեկանգամեայ գումարային օգնութիւններին զուգահեռ, ՀԵՄ-ը, ՀՅԴ հայաստանեան կառոյցի օգնութեամբ, պարբերաբար իրականացնում է նաեւ տարբեր ծրագրեր, որոնցից վերջինն Արցախի Թալիշ եւ Տօնաշէն գիւղերի հատւածում դիրքապահ զինւորներին տաք հագուստ, գուլպաներ, սպիտակեղէն եւ մարտկոցներ տրամադրելն էր:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։