Հա
Կիրակի, 05 Փետրւարի 2017 09:00

Պոլսահայ աշակերտն իրաւունք է ստացել մասնակցելու ՆԱՍԱ-ի տիեզերագնացների պատրաստման ծրագրին

Ստամբուլի Մերիմեթչեան հայկական վարժարանի 7-րդ դասարանի աշակերտ Մասիս Քարան Թուրքիայի խելացի աշակերտների կրթական հիմնադրամի աջակցութեամբ իրաւունք է վաստակել մասնակցելու ԱՄՆ-ի դաշնային կառավարութեանը պատկանող Օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան հետազօտութիւնների ազգային գործակալութեան (ՆԱՍԱ) կողմից կազմակերպւած կրթական ծրագրին:

«ԱԼԻՔ» - Ստամբուլի Մերիմեթչեան հայկական վարժարանի 7-րդ դասարանի աշակերտ Մասիս Քարան Թուրքիայի խելացի աշակերտների կրթական հիմնադրամի աջակցութեամբ իրաւունք է վաստակել մասնակցելու ԱՄՆ-ի դաշնային կառավարութեանը պատկանող Օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան հետազօտութիւնների ազգային գործակալութեան (ՆԱՍԱ) կողմից կազմակերպւած կրթական ծրագրին: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս յայտնում է «Ակօս»-ը՝ դա նշանակում է, որ պոլսահայ Մասիսին հնարաւորութիւն կընձեռւի ծանօթանալու մեր ժամանակների նշանաւոր տիեզերագնացների հետ, զբաղւել հրթիռի պատրաստութեամբ եւ յաջողութեան հասնելու դէպքում ապագայում այն օդ բարձրացնել:

Պարբերականը նշում է, որ գիտութեանը սիրահարւած այս դեռահասը Մերիմեթչեան վարժարանի տնօրէն Արփի Մանուկեանի կողմից որակւել է որպէս իւրայատուկ եւ շատ տարբեր բնագաւառներում յաջողութիւն գրանցած աշակերտ, իսկ գիտութեան հանդէպ մեծ հետաքրքրութիւնն էլ աւելի զարգացաւ Հայաստանում գտնւող Թումօ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպած ծրագրերի արդիւնքում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։