Ի պաշտպանութիւն Ադրբեջանի պահանջով Բելառուսիայում ձերբակալւած Ալեքսանդ Լապշինի, Յունաստանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ, անցեալ օրերի ընթացքում յունահայ երիտասարդները կազմակերպել են մի շարք բողոքի ակցիաներ: Այս մասին տեղեկացնում է «Ազատ օր»-ը:
«ԱԼԻՔ» - Ի պաշտպանութիւն Ադրբեջանի պահանջով Բելառուսիայում ձերբակալւած Ալեքսանդ Լապշինի, Յունաստանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ, անցեալ օրերի ընթացքում յունահայ երիտասարդները կազմակերպել են մի շարք բողոքի ակցիաներ: Այս մասին տեղեկացնում է «Ազատ օր»-ը:
Մասնաւորապէս, փետրւարի 3-ին Սալոնիկ քաղաքում Բելառուսիայի հիւպատոսութիւն է այցելել Յունաստանի ՀՅԴ Կենտրոնական Կոմիտէի անդամ Պետրոս Հալաճեանի գլխաւորած պատւիրակութիւն, որին մաս են կազմել Հայ Դատի յանձնախմբի եւ Յունաստանի ՀՅԴ Երիտասարդական միութեան «Սողոմոն Թեհլիրեան» խմբի անդամները:
Պատւիրակութիւնը ցանկացել է տեսակցել Յունաստանում Բելառուսիայի պատւոյ հիւպատոս Բորիս Մուզենիտիսի հետ, որպէսզի նրան յանձնի բողոքի նամակը (Բելառուսիան Յունաստանում չունի դեսպանատուն): Հիւպատոսը, սակայն, հրաժարւել է հանդիպել պատւիրակութեան հետ, եւ նրանք, ստիպւած, բողոքի նամակը թողել են փոստարկղում:
Բողքի նամակում, հեղինակները պահանջել են Ալեքսանդր Լապշինի ազատ արձակումը՝ դատապարտելով լրագրողների ազատութիւնը սահմանափակող եւ նրանց հալածող քաղաքականութիւնը: