Հա
Երեքշաբթի, 14 Փետրւարի 2017 10:10

Սկանդալ Պոլսոյ հայոց պատրիարքարանում

Պոլսոյ հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալեանը արք․ Արամ Աթեշեանի ցուցաբերած պահւածքի պատճառով հրաժարական է տւել։

Եպիսկոպոս Մաշալեանը հրաժարական է տւել

 

«ԱԼԻՔ» - Պոլսոյ հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալեանը արք․ Արամ Աթեշեանի ցուցաբերած պահւածքի պատճառով հրաժարական է տւել։

Ինչպէս տեղեկացնում է «news.am»-ը՝ վկայակոչելով «Ակօս»-ին, եպիսկոպոս Սահակ Մաշալեանն իր հրաժարականի մասին գրաւոր յայտարարութիւն է տարածել, որում նշել է, թէ այդ քայլին է գնում Պոլսոյ հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ, Արամ արք․ Աթեշեանի ցուցաբերած պահւածքի պատճառով։

Սահակ Մաշալեանն իր յայտարարութեան մէջ մեղադրել է Արամ արք․ Աթեշեանին՝ ժամանակին պատրիարքի տեղապահի ընտրութիւնը արգելելու, ինչպէս նաեւ այս տարւայ Սուրբ Ծնունդին հաւատացեալներին տւած խոստումը դրժելու մէջ։ Մաշալեանը շեշտել է, թէ Արամ արք. Աթեշեանը խոստացել էր պատրիարքի ընտրութիւնների համար դիմել նահանգապետարան, սակայն վերջին պահին ասում է, որ չի դիմելու, քանի որ հայ համայնքից Պետրոս Շիրինօղլուին Էրդողանն ասել է, թէ պէտք է սպասել հանրաքւէի ընտրութիւններից յետոյ։

Եպիոսկոպոս Մաշալեանը յիշեցրել է, որ հայ եկեղեցու 1717 տարւայ պատմութեան մէջ երբեք այսքան երկար ժամանակ առանց պատրիարք կամ առանց կաթողիկոս ժամանակշրջան չի եղել, իսկ այս պահին արք․ Արամ Աթեշեանի պատճառով այդ ամէնը տեղի է ունենում։

Իր յայտարարութեան վերջին մասում Մաշալեանը նշել է, որ հրաժարական է տալիս Պոլսոյ պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդի պաշտօնից, Յովակիմ 1461 հիմնադրամի երկրորդ նախագահի պաշտօնից ու յանում իր թեկնածութիւնը պատրիարքի ընտրութիւններում։

«Մի հոգու հաճոյքների համար ամէն տեսակ արտօնութիւններ տւող հիմադրամների ղեկավարներին, եկեղեցու ու համայնքի խնդիրները բանի տեղ չդնող ժողովրդի համար արդէն չեմ ուզում ծառայել։ Լքում եմ քաղաքը։

Հոգեւորականներ, առաջնորդներ եւ ժողովուրդ, ինձ միայնակ թողեցիք։ Սա պարտութեան ճիչ է։ Բայց ոչ միայն ես եմ պարտւել, այլ դուք էլ էք պարտւել։ Եւ կրկին մի հոգի է յաղթել։ Աստւած օգնական»,- գրել է եպիոսկոպոս Սահակ Մաշալեանը։

Յարակից Հրապարակումներ

  • Ստամբուլահայերը դիմաւորել են Պոլսոյ պատրիարքի նորընտիր տեղապահին, Աթեշեանը փորձել է տապալել հանդիպումը
    Ստամբուլահայերը դիմաւորել են Պոլսոյ պատրիարքի նորընտիր տեղապահին, Աթեշեանը փորձել է տապալել հանդիպումը

    Պոլսոյ Հայոց պատրիարքի տեղապահի պաշտօնում ընտրւած Գարեգին արքեպիսկոպոս Բէկչեանը նախօրէին ժամանել է Ստամբուլ:

    Ստամբուլ վերադարձած արքեպիսկոպոս Բէկչեանը ժողովրդի հետ հանդիպել է պատրիարքարանին կից Սուրբ Մարիամ Աստւածածին եկեղեցում, որտեղ նրան սպասել են ստամբուլահայ համայնքի բազմաթիւ ներկայացուցիչներ:

  • Պոլսահայ երիտասարդները չեն ցանկանում, որ աշխարհն իրենց մասին կարծիք կազմի Աթեշեանի յայտարարութիւնների հիման վրայ
    Պոլսահայ երիտասարդները չեն ցանկանում, որ աշխարհն իրենց մասին կարծիք կազմի Աթեշեանի յայտարարութիւնների հիման վրայ

    Ստամբուլում հրատարակւող «Ակօս» պարբերականը հետաքրքրւել է պոլսահայ երիտասարդներից, թէ ի՞նչ կարծիք եւ սպասելիքներ ունեն նրանք Պոլսի Հայոց պատրիարքի ընտրութիւնների հետ կապւած:
    Հարցմանը մասնակցած երիտասարդները միաբերան պատասխանել են, որ մտադիր են մասնակցել քւէարկութեանը եւ կարեւոր են համարում համայնքի՝ ընտրելու իրենց իրաւունքն օգտագործելը:

  • Պոլսոյ պատրիարքի ընտրութեան հարցում լուրջ մրցակցութիւն կը լինի. չորս թեկնածու է առաջադրւել
    Պոլսոյ պատրիարքի ընտրութեան հարցում լուրջ մրցակցութիւն կը լինի. չորս թեկնածու է առաջադրւել

    Պոլսոյ հայոց պատրիարքարանի Հոգեւոր խորհրդի որոշմամբ՝ Պոլսոյ հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆեանը պաշտօնաթող է արւել։ Յիշեցնենք, որ Մեսրոպ պատրիարքը ծանր հիւանդութեան պատճառով 2007-ից չի կարողանում կատարել իր գործառոյթները:

  • ՆՇՄԱՐ - Դաւաճան հոգեւորականի արժանի պատիժը
    ՆՇՄԱՐ - Դաւաճան հոգեւորականի արժանի պատիժը

    Հայ հոգեւորականին ոչ վայել, Աթեշեանի սոյն հակահայկական, դաւաճանական արարքը եւ Թուրքիային ստորաքարշ քծնանքով տուրք տալու տրամադրութիւնները, մեծ ընդվզում առաջ բերեց Հայաստանի, Սփիւռքի եւ նոյնիսկ Թուրքիայի հայութեան մօտ, նրա այցը Հայաստան համարելով սրբապղծութիւն մեր սրբադասւած 1.5 միլիոն անմեղ հայերի յիշատակին եւ հեղինակազրկում՝ մեր Հայ Առաքելական Եկեղեցւոյ, առ այդ՝ Աթեշեանի մուտքը Հայաստան կասեցնելու համար ձեւաւորւեց «Թոյլ չենք տալու Արամ Աթեշեանին Հայաստան մտնել» նախաձեռնութիւնը:

  • ՏԵՍԱԿԷՏ - Կիրօ Մանոյեան.- «Թուրքիայում հայ համայնքը պատանդ է»
    ՏԵՍԱԿԷՏ - Կիրօ Մանոյեան.- «Թուրքիայում հայ համայնքը պատանդ է»

    Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը «tert.am»-ի հետ զրոյցում անդրադարձաւ Պոլսոյ հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանի Հայաստան այցին, ով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին ուղղւած իր նամակում նշել էր, թէ Գերմանիայի խորհրդարանի կայացրած որոշումը յարուցել է խոր ափսոսանք:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։