Հա
Երեքշաբթի, 14 Փետրւարի 2017 11:30

Հալէպում այս պահի դրութեամբ բնակւում է մօտ 20 հազար հայ

Բերիոյ թեմի տւեալների համաձայն` Հալէպում այս պահի դրութեամբ բնակւում է մօտ 20 հազար հայ:
Այս մասին սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական յանձնաժողովի հերթական նիստին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմէն Պապիկեանը:

«ԱԼԻՔ» - Բերիոյ թեմի տւեալների համաձայն` Հալէպում այս պահի դրութեամբ բնակւում է մօտ 20 հազար հայ:
Այս մասին սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական յանձնաժողովի հերթական նիստին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմէն Պապիկեանը: Գրում է «artsakhpress.am»-ը:
Նրա խօսքով` Դամասկոսում բնակւում է 3000, Լաթաքիա, Քեսաբ ծովափնեայ շրջաններում` 3000-3500, Ղամիշլիում` 3000, մնացած բնակավայրերում` 3000-4000 սիրիահայ: «Այս թւերը կայուն չեն եւ կարող են փոփոխութեան ենթարկւել մի շարք գործօններից ելնելով»,- ասել է Պապիկեանը:
Նա նշել է, որ Սիրիայի բնակչութիւնը մինչ պատերազմը կազմում էր 24.5 միլիոն, այժմ` 17-ից 18 միլիոն: «7 միլիոնը համարւում է ներքին տեղահանւած, 13.5 միլիոնը ունի մարդասիրական օգնութեան կարիք, որից 4.5 միլիոնը բնակւում է դժւար հասնելի վայրերում կամ շրջափակման մէջ»,- յաւելել է նա:
Սիրիայի այն տարածքներում, որտեղ պահպանւում է հրադադարի ռեժիմը, դրական տեղաշարժ է նկատւում կենցաղային պայմանների բարելաւման առումով: Ահաբեկիչների ձեռքում էին գտնւում Դամասկոսը մատակարարող ջրամբարները եւ դրանց գրաւումը կառավարական ուժերի կողմից որոշակի առումով թեթեւացրեց ջրամատակարարումն այնտեղ: «Սիրիայի բնակչութեան մեծագոյն հատւածը գտնւում է ծայրահեղ ծանր վիճակում: ՄԱԿ-ի տվյալների համաձայն` բնակչության 50 տոկոսը համարվում է բռնի տեղահանւած, երկու երրորդը`  խիստ կարիքաւոր: Կիսաքանդ վիճակում է գտնւում 1000, լիովին ոչնչացւած 100, մասնակի աւերածութեան ենթարկւած 800 տուն-շինութիւն, 3000 խանութ, վաճառատուն կայ Սիրիայում, որոնք կողոպտւած են, այրւած, կամ կիսաքանդ վիճակում»,- ասել է ԱԳՆ նախարարի տեղակալը` յաւելելով, որ շարունակւում է սիրիահայութեան արտագաղթը դէպի Կանադա, Աւստրալիա, Հայաստան:
Հայաստանի Արտաքին գործերի նախարարութիւնը Սփիւռքի նախարարութեան հետ միասին շարունակում են աջակցութիւն ցուցաբերել այն սիրիահայերին, ովքեր ցանկութիւն են յայտնում գալ Հայաստան: Հալէպում շարունակում է գործել միակ հիւպատոսութիւնը, որը շարունակում է ամենօրեայ ռեժիմով տեղեկատւութիւն տրամադրել Հալէպում եւ նրա շուրջ ստեղծւած իրավիճակի մասին:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։