ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման գրոհայինները պղծել եւ աւերել են Մոսուլի հայկական եկեղեցին, վնասել քրիստոնէական սրբապատկերներն ու նշանները:
«alikonline.ir»- ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման գրոհայինները պղծել եւ աւերել են Մոսուլի հայկական եկեղեցին, վնասել քրիստոնէական սրբապատկերներն ու նշանները:
Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Հորիզոն»-ը՝ նշելով, որ թաղամասը, որտեղ գտնւում է հայկական եկեղեցին, վերջերս ազատագրւել էր իրաքեան բանակի կողմից:
Պարբերականի տարածած լուսանկարում երեւում է հայկական եկեղեցու քանդւած գմբեթը։
Յիշեցնեք, որ նախքան ԴԱԷՇ-ի վերելքը, Իրաքում շուրջ 15 հազար հայ է բնակւել, հիմնականում` Բաղդադ, Բասրա, Կիրքուք եւ Մոսուլ քաղաքներում:
Երբ ԴԱԷՇ-ի գրոհայինները 2014-ի յունիսին վերահսկողութիւն հաստատեցին Մոսուլում, շուրջ 60 հայ ընտանիք եւ այլ քրիստոնեաներ գաղթեցին դէպի քրդաբնակ նահանգներ: Առկայ տւեալների համաձայն` ներկայում ոչ մի հայ ընտանիք չի բնակւում Մոսուլում:
Նշենք, որ ասորական միջազգային լրատւական գործակալութիւնն աւելի վաղ հաղորդել էր, որ որոշ քրիստոնեայ ընտանիքներ վերադառնում են իրենց տները, որոնք ազատագրւել են ԴԱԷՇ-ից: Նշւում էր, որ առնւազն 3 հայ ընտանիք է վերադարձել արեւելեան Մոսուլ: