Հա
Երկուշաբթի, 27 Փետրւարի 2017 08:35

Թուրքական սրճարաններն ու ռեստորաններն Ախալցխայում աճում են սնկի պէս

Ընդամենը մէկ տարւայ մէջ երբեմն հայերով մեծամասնութիւն կազմող Ախալցխա քաղաքում սնկի պէս աճել են թուրքական սրճարանները եւ ռեստորանները:

«alikonline.ir»- Ընդամենը մէկ տարւայ մէջ երբեմն հայերով մեծամասնութիւն կազմող Ախալցխա քաղաքում սնկի պէս աճել են թուրքական սրճարանները եւ ռեստորանները: Նման ռեստորաններից ու սրճարաններից շատերում հայերի եւ վրացիների համար մուտքը արգելւած է: Քաղաքում վաղուց ինչ գործում են բազմաթիւ հասարակաց տներ, որոնք սպասարկում են թուրքերին:Գրում է «javakhkmedia.am»-ը:

Քաղաքի միայն Ռուսթաւելու փողոցի վրայ ընդամենը մի քանի մետր հեռաւորութեամբ կարելի է տեսնել թուրքական սրճարան եւ ռեստորան:

Ախալցխա քաղաքի հայ ազգաբնակչութիւնը 25 տարիների ընթացքում 90%-ից նւազել է 40%-ի եւ նիւթական պայմաններից ելնելով ներկայ դրութեամբ քաղաքում չկայ գրեթէ ոչ մի հայկական ռեստորան կամ սրճարան: Սակայն թուրքերը դեռեւս Ախալցխայում չունենալով այդքան մեծ տոկոսային ներկայութիւն ունեն սրճարաններ, ռեստորաններ եւ այլ տեսակի բիզնես օբիեկտներ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։