Հա
Երեքշաբթի, 28 Փետրւարի 2017 10:20

Բերիոյ հայոց թեմի առաջնորդն այցելել է Փարիզ

ՀՅԴ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտէի հրաւէրով փետրւարի 7-22-ը Փարիզ է այցելել Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Տ. Շահան արք. Սարգսեանը, հալէպահայ համայնքի պատասխանատուներից Կարօ Եուզպաշեանի ընկերակցութեամբ:

«alikonline.ir» - ՀՅԴ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտէի հրաւէրով փետրւարի 7-22-ը Փարիզ է այցելել Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Տ. Շահան արք. Սարգսեանը, հալէպահայ համայնքի պատասխանատուներից Կարօ Եուզպաշեանի ընկերակցութեամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բիւրոյի պաշտօնական կայքը:

Այցի ընթացքում տեղի է ունեցել քաղաքական, հասարակական եւ ժողովրդական բազմաթիւ տեսակցութիւններ, հանդիպումներ եւ ելոյթներ:

Աւելի քան երկու շաբաթ տեւած այցի ընթացքում, Փարիզում, Ալֆորվիլում, Իսի լէ մուլինօում, Լիոնում, Տեսինում, Վալանսում եւ Մարսէյլում կազմակերպւել են ժողովրդական հանդիպումներ, եկեղեցական արարողութիւններ, հայկական տարբեր միութիւնների եւ պատասխանատուների հետ հանդիպումներ, որոնց ընթացքում զոյգ ներկայացուցիչները իրենց համոզիչ ելոյթներով եւ քարոզներով ստեղծել են մեծ խանդավառութիւն՝ մանրամասնօրէն ներկայացնելով Հալէպի եւ ընդհանրապէս սիրիահայ համայնքի իրավիճակը: Կազմակերպւած եւ նախապատրաստւած նւիրահաւաքի եւ օժանդակութեան զօրաշարժը նկատելի էր, թէ՛ «Այբ Էֆ. Էմ»-ի յաջող ու գնահատելի ռատիոթոնին եւ թէ՛ տարբեր հաւաքների ընթացքում:

Արդիւնաւէտ էին յատկապէս քաղաքական հանդիպումները` իշխող սոցիալիստ եւ ընդդիմադիր աջակողմեան նախարարների, սենատորների, պատգամաւորների եւ քաղաքապետների հետ, ինչպէս նաեւ` Կարտինալների, հոգեւորականների եւ միջինարեւելեան քրիստոնեայ փոքրամասնութիւնների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում Սրբազանը եւ կարօ Եուզպաշեան հանգամանօրէն ներկայացրեցին Սիրիայի եւ տարածաշրջանի մասին իրենց մօտեցումները եւ յատկապէս հայութեան իրավիճակը, որոնք հետաքրքրութեամբ եւ լրջութեամբ ընդունւեցին յիշւած շրջանակներուն եւ անձնաւորութիւնների կողմից:

Անշուշտ քաղաքական ամենանշանակալի իրադարձութիւնը Ֆրանսայի Հանրապետութեան նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումն էր` ՖԿՀԽ-ի տարեկան ընթրիքի ընթացքում:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։