Հա
Շաբաթ, 04 Մարտի 2017 10:20

ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Արի տուն» ծրագիրն այս տարի կը մեկնարկի ապրիլին

ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Արի տուն» ծրագիրը այս տարի կը մեկնարկի ապրիլին: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը նշել է, որ այդ ծրագրին արդէն իսկ մասնակցութիւն են ունեցել երեխաներ աշխարհի 57 երկրներից:

«alikonline.ir» - ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Արի տուն» ծրագիրը այս տարի կը մեկնարկի ապրիլին: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը նշել է, որ այդ ծրագրին արդէն իսկ մասնակցութիւն են ունեցել երեխաներ աշխարհի 57 երկրներից: «Մեր գերատեսչութիւնների ներդրումն այս ծրագրի մէջ անգնահատելի է»,- ասել է նա՝ յաւելելով, որ այս տարի ծրագրին կը մասնակցեն նաեւ Ֆրանսիայի դպրոցականները: 

ՀՀ Սփիւռքի նախարարութեան աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարեանի խօսքով` արդէն 9-րդ անգամ մեկնարկող այս ծրագրին ակնկալւում է 1000 սփիւռքահայ երիտասարդների այցելութիւն Հայաստան: «Ծրագրի մասին տեղեկաւական փաթեթն արդէն իսկ ուղարկւել է սփիւռքեան կառոյցներին: Այն բաղկացած կը լինի 8 հիմնական եւ 1 նախնական փուլերից, որը կը կայանայ ապրիլի 2-ից 17-ը»,- նշել է Զաքարեանը: 

Նրա խօսքով` 13-18 տարեկան մասնակիցները 9 օր կանցկացնեն հիւրընկալ ընտանիքներում, 5 օր` ճամբարում: 

ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Արի տուն» ծրագիրը մեկնարկել է 2009 թւականին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։