Հա
Շաբաթ, 04 Մարտի 2017 17:40

Արգենտինահայերը Ադրբեջանի դեսպանութեան առջեւ բողոքի ցոյց են անցկացրել

Արգենտիանահայերը Սումգայիթի, Բաքւի եւ Կիրովաբադի ջարդերի 29-րդ տարելիցի կապակցութեամբ բողոքի ցոյց են անցկացրել Արգենտինայում Ադրբեջանի դեսպանութեան առջեւ:

«alikonline.ir» - Արգենտիանահայերը Սումգայիթի, Բաքւի եւ Կիրովաբադի ջարդերի 29-րդ տարելիցի կապակցութեամբ բողոքի ցոյց են անցկացրել Արգենտինայում Ադրբեջանի դեսպանութեան առջեւ: Ինչպէս հաղորդում է «yerkirmedia.am»-ը՝ վկայակոչելով «Prensa Armenia»-ն, ցոյցին մասնակցել են նաեւ մեծաթիւ ՀՄԸՄ-ականներ:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աւտորիտար ռեժիմը միլիոնաւոր նաւթադոլարներ է ծախսում իր կոռումպացւած կառավարութեան իմիջը մաքրելու համար` միաժամանակ քաղաքացիական բնակչութեանը պահելով ծայրայեղ աղքատութեան մէջ, ճնշելով լրագրողներին ու ընդդիմութեանը»,- ցոյցի ժամանակ նշել է Հարաւային Ամերիկայի հայ երիտասարդական ֆեդերացիայի անդամ Բրենդա Քեչիեանը:

Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի ենթարկւում ադրբեջանական ճնշումների եւ արդէն 25 տարի է կառուցում է իր անկախ ժողովրդավարական պետականութիւնը:

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրութեանը եւ մասնաւորապէս Արգենտինայի իշխանութիւններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը որպէս ազատ եւ անկախ պետութեւնը»,- նշել է Քեչիեանը:

Ցոյցի ընթացքում հնչել են նաեւ Ադրբեջանում բանտարկւած բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատման օգտին կոչեր:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։