Հա
Երկուշաբթի, 06 Մարտի 2017 09:10

Հայերը հաւակնում են տեղ ստանալ Գլենդէլի դպրոցական խորհրդում

Գլենդէլի դպրոցական խորհրդի երեք տեղի համար 5 թեկնածու է պայքարում, որոնցից 3-ը՝ հայեր: Այս մասին գրում է «Los Angeles Times»-ը:

Հիւսիս-արեւմտեան Գլենդէլի B շրջանում խորհրդի գործող անդամ Գրէգ Գրիգորեանի մրցակիցը Վարդան Ստեփանեանն է: Նա նշել է, որ իր մասնակցութիւնը քւէարկութեան ժամանակ ընտրելու հնարաւորութիւն կը տայ:

«alikonline.ir» - Գլենդէլի դպրոցական խորհրդի երեք տեղի համար 5 թեկնածու է պայքարում, որոնցից 3-ը՝ հայեր: Այս մասին գրում է «Los Angeles Times»-ը:

Հիւսիս-արեւմտեան Գլենդէլի B շրջանում խորհրդի գործող անդամ Գրէգ Գրիգորեանի մրցակիցը Վարդան Ստեփանեանն է: Նա նշել է, որ իր մասնակցութիւնը քւէարկութեան ժամանակ ընտրելու հնարաւորութիւն կը տայ: 

«Շատերը խորհրդում փոփոխութիւններ են ուզում»,- նշել է Ստեփանեանը: 

Գրիգորեանն իր հերթին մատնանշել է փորձը, քանի որ խորհրդում առաջին անգամ ընտրւել է դեռեւս 2001 թւականին: Նա նաեւ յաւելել է, որ իր փորձը կը օգնի Գլենդէլի կրթական հիմնադրամի ստեղծմանն ու այլ ծրագրերի իրականացմանը: 

C շրջանում առաջադրւել է Արմինա Կարպետեանը, ով մրցակից չունի: Չնայած դրան՝ նա խօստացել է շարունակել կատարելագործել շրջանին ֆինանսական ապահովումը: 

Ընտրութիւններում եւս երկու նորեկներից են Շանթ Սահակեանն ու Ջոուլ Ռայեանը: Սահակեանի խօսքով՝ իր գլխաւոր առաջնահերթութիւններից է դպրոցական խորհրդի եւ ծնողների միջեւ կապի բարելաւումը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։