Հա
Երեքշաբթի, 07 Մարտի 2017 13:30

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս. «Կը մնանք միշտ զօրակից Ղարաբաղի անկախութեան ու մասնակից անոր հզօրացման»

Վեհափառ Հայրապետը իր գոհունակութիւնն է յայտնել, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան նախաձեռնութեամբ եւ ֆինանսաւորմամբ Մարտակերտի շրջանոմ կառուցւած Նոր Կիլիկիա գիւղի 15 բնակարաններ արդէն իսկ յանձնւել են ընտանիքների։

«alikonline.ir» - Մարտի 4-ին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն հեռախօսազրոյց է ունեցել Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի հետ:

Վեհափառ Հայրապետը իր գոհունակութիւնն է յայտնել, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան նախաձեռնութեամբ եւ ֆինանսաւորմամբ Մարտակերտի շրջանոմ կառուցւած Նոր Կիլիկիա գիւղի 15 բնակարաններ արդէն իսկ յանձնւել են ընտանիքների։ Վեհափառ Հայրապետը յատկապէս իր ուրախութիւնն է յայտնել, որ յիշեալ բնակարանները տրամադրւել են Մարտակերտի շրջանի Կիջան եւ Նոր Ղազանչի համայնքների զոհւած ազատամարտիկների, ինչպէս նաեւ բազմազաւակ ընտանիքներին։

Յայտնենք որ սկզբնական շրջանում կառուցւել ու բնակիչներին է յանձնւել 10 բնակարան, ինչպէս նաեւ վերանորոգւել է միջնակարգ դպրոցը, որից յետոյ վերանորոգւել է եւս 32 բնակարան ։

Այս առիթով Վեհափառը Հայարպետը ԼՂՀ նախագահին ասաց, թէ յանձնարարել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան թեմերին, որ շարունակեն Նոր Կիլիկիա գիւղն աւելի զարգացնել ու ճոխացնել նոր բնակարանների եւ համայնքային անհրաժեշտ կենտրոնների կառուցմամբ։

Հեռախօսազրոյցի ընթացքում Բակօ Սահակեանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է Արցախի ներքին ընդհանուր կացութեան, սահմանների իրավիճակի եւ Ղարաբաղի դիմագրաւած մարտահրաւէրների մասին։ Վեհափառ Հայրապետը խնդրել է ԼՂՀ նախագահին, որ իր հայրական ողջոյնը, աղօթքն ու զօրակցութիւնը փոխանցի Ղարաբաղի ազատամարտիկներին, որոնք արիաբար պաշտպանում են Ղարաբաղի անկախութիւնն ու անվտանգութիւնը։ Վեհափառ Հայրապետը վստահեցրել է, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը նոյն ոգով ու յանձնառութեամբ պէտք է շարունակի իր ամբողջական աջակցութիւնն ու մասնակցութիւնը բերել Ղարաբաղի անկախութեան ու հզօրացման նպաստող բոլոր աշխատանքներին եւ ծրագրերին։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։