Հա
Հինգշաբթի, 16 Մարտի 2017 10:20

Ֆրանսիայի հայ համայնքը համախմբւել էր՝ դատապարտելու Ալիեւի այցը Ֆրանսիա

Ֆրանսիայի հայ համայնքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիա կատարելիք այցի կապակցութեամբ մարտի 14-ին կազմակերպել էր բողոքի ցոյց: Այս մասին տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ յղում կատարելով «Nouvelle d'Armenie»-ն:

«alikonline.ir» - Ֆրանսիայի հայ համայնքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիա կատարելիք այցի կապակցութեամբ մարտի 14-ին կազմակերպել էր բողոքի ցոյց: Այս մասին տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ յղում կատարելով «Nouvelle d'Armenie»-ն: 

Աւելի վաղ Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը տեղեկացրել էր, որ ցոյցն անցկաւելու է Ալիեւի այցելութիւնը դատապարտելու, Արցախի եւ արցախցիների ինքնորոշման հարցը սատարելու համար: 

«Պէտք է այնպէս անենք, որ մամուլը անդրադառնայ մեր նախաձեռնութեանը: Ցոյցն արւելու է այն վայրում, որտեղ միշտ մեծ թւով մարդիկ են լինում, այդ թւում՝ զբօսաշրջիկներ: Ակնկալւում է մեծ թւով անձանց մասնակցութիւն»,-աւելի վաղ ասել էր նա:

Ցոյցերն անցկացւել են Ֆրանսիայի Փարիզ, Լիոն եւ Մարսէլ քաղաքներում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։