Հա
Երեքշաբթի, 04 Ապրիլի 2017 13:20

Ֆրանսիայում փորձել են հայկական եկեղեցի այրել

Ֆրանսիայի Ալֆորւիլ քաղաքում յարձակում է տեղի ուենցել Հայ Աւետարանչական եկեղեցու վրայ:

«alikonline.ir» - Ֆրանսիայի Ալֆորւիլ քաղաքում յարձակում է տեղի ուենցել Հայ Աւետարանչական եկեղեցու վրայ: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Ըստ «Ասպարէզ»-ի՝ անյայտ անձիք այրել են աղբաման, այնուհետեւ այն տեղադրել եկեղեցու դրան դիմաց, որի հետեւանքով բռնկւել է եկեղեցու դուռը: Բոցերը պատել են եկեղեցու շէնքի ճակատը այն ընթացքում, երբ եկեղեցու վերին յարկում քնած են եղել քաղանայ Ժիլբէր Լեւոնեանն ու նրա կինը:

Բարեբախտաբար, հրշէջների արագ միջամտութեան շնորհիւ հրդեհն հանգեցւել է:

Կայք փոխանցմամբ՝ սա եկեղեցու դէմ մէկ շաբաթում տեղի ունեցած երկրորդ յարձակումն է: Մարտի 26-ի կէսգիշերին անծանօթները կոտրել են եկեղեցու ապակիներն ու պոկել եկեղեցու պատին տեղադրւած տեխնիկական համակարգը:

Չնայած հրդեհին՝ կիրակի նոյնպէս գործել է եկեղեցին, սակայն հաւատացեալները, տեսնելով հրկիզւած դուռն ու շէնքի սեւացած ճակատը, խոր ցնցում են ապրել:

«Խորապէս ցնցւած եմ ի տես Ֆրանսայի մէջ, այսօր, եկեղեցիի մը դէմ ուղղւած վանդալական նման արարքներու։ Մտահոգ եմ ապագայով…»,- ասել է քհն. Լեւոնեանը:

«Նոր յառաջ»-ը տեղեկացնում է, որ Ալֆորւիլի Հայ Աւետարանչական եկեղեցին 50 տարի է՝ գոյութիւն ունի քաղաքում եւ մինչեւ այս դէպքերը երբեւէ թիրախ չէր դարձել հայ աւետարանչական համայնքը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք դոկտ. Ռոհանին իրագործել իր նախընտրական խոստումները:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։