Լիբանանի զբօսաշրջութեան նախարար Աւետիս Կիտանեանը պատասխանել է իր հասցէին համացանցում տարածւած քննադատութեանը սկանդալային հեռուստաշոուից յետոյ, որի ընթացքում նա նշել է, որ եթէ ընտրութիւն կատարէր Լիբանանի ու Հայաստանի միջեւ՝ Հայաստանը կընտրէր։
«alikonline.ir» - Լիբանանի զբօսաշրջութեան նախարար Աւետիս Կիտանեանը պատասխանել է իր հասցէին համացանցում տարածւած քննադատութեանը սկանդալային հեռուստաշոուից յետոյ, որի ընթացքում նա նշել է, որ եթէ ընտրութիւն կատարէր Լիբանանի ու Հայաստանի միջեւ՝ Հայաստանը կընտրէր։ Տեղեկացնում է «alikonline.ir»-ը:
Չնայած հեռուստաշոուի ժամանակ դահլիճում ներկաները այդ պատասխանից յետոյ սկսել էին ծափահարել, բայց նախարարը յայտնւել էր քննադատութիւնների թիրախում, յայտնում է «the961.com» կայքը։ Որոշ լիբանանցիներ նոյնիսկ նրա հրաժարականն են պահանջել։
«Եկէք պարզաբանենք ՝ ես լիբանանցի եմ հայկական արմատներով։ Լիբանանն իմ հայրենիքն է»,- ասել է նախարարը։
Աւետիս Կիտանեանին նաեւ քննադատել են թուրքերի հասցէին նրա ասածների համար։ «Ես երբեք առաջ չեմ մղի որեւէ բան, որը Թուրքիային է վերաբերում, լինի դա ապրանք, թէ յարաբերութիւններ։ Ես չեմ կարող թուրքերին արգելել Լիբանան գալ, սակայն չեմ ուզում նրանց ողջունել օդանաւակայանում»,- յայտնել է նա։
Յիշեցնենք, որ լիբանանեան հեռուստաշոուներից մէկի ժամանակ Կիտանեանին առաջարկել են ընտրութիւն կատարել Հայաստանի ու Լիբանանի միջեւ։ Նա առանց երկմտելու պատասխանել է․ «Հայաստանը»։