Հա
Հինգշաբթի, 06 Ապրիլի 2017 11:00

Հայ թեկնածուների յաղթանակը Գլենդէլում կայացած ընտրութիւններում

Ամերիկայի Միացեալ Նահանգներում ապրիլի 4-ին տեղի են ունեցել Գլենդէլի Քաղաքային խորհրդի, Միացեալ կրթական խորհրդի եւ Համայնքային քոլեջի խորհրդի ընտրութիւնները:

«alikonline.ir» - Ամերիկայի Միացեալ Նահանգներում ապրիլի 4-ին տեղի են ունեցել Գլենդէլի Քաղաքային խորհրդի, Միացեալ կրթական խորհրդի եւ Համայնքային քոլեջի խորհրդի ընտրութիւնները: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Քաղաքային խորհրդի երեք թափուր տեղերի համար պայքարել են 10 թեկնածուներ, որոնցից 4-ը հայազգի՝ Արա Նաջարեան, Զարեհ Սինանեան, Վրէժ Աղաջանեան, Օննիկ Մեհրաբեան (ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբը պատշտանել է Արա Նաջարեանի եւ Զարեհ Սինանեանի թեկնածութիւնը): Նախնական տւեալներով ամենաշատ ձայները հաւաքել են հայ թեկնածուները՝

Արա Նաջարեան՝ 8305 ձայն,

Զարեհ Սինանեան՝ 7892 ձայն,

Վրէժ Աղաջանեան՝ 7885 ձայն:

Այսպիսով, Քաղաքային խորհրդի 5 անդամներից 4-ը հայազգի են, ամենայն հաւանականութեամբ 2017-2018վթթ. Գլենդէլի քաղաքապետի պաշտօնը կը ստանձնի Քաղաքային խորհրդի անդամ Վարդան Կարապետեանը:

Քաղաքի քարտուղարի պաշտօնում վերընտրւել է Արտաշէս Քասախեանը՝ հաւաքելով 12630 ձայն, իսկ Քաղաքի գանձապետի պաշտօնում՝ Րաֆֆի Մանուկեանը՝ 12123 ձայնով:

Գլենդէլի Միացեալ կրթական խորհրդի երեք թափուր տեղի համար պայքարել են 5 թեկնածուներ, որոնցից 4-ը՝ հայազգի (ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբը պատշտպանել է Գրէգ Կրիկորեանի, Արմինէ Կարապետեանի եւ Շանթ Սահակեանի թեկնածութիւնը): Յաղթող են ճանաչւել՝

Արմինէ Կարապետեան՝ 3165 ձայն,

Գրեգ Կրիկորեան՝ 3030 ձայն,

Շանթ Սահակեան՝ 1891 ձայն:

Այսպիսով, Կրթական խորհրդի 6 անդամներից 4-ը հայազգի են:

Գլենդէլի համայնքային քոլեջի խորհրդի ընտրութիւններում երեք թափուր տեղի համար պայքարել են հինգ թեկնածուներ, որին երկուսը՝ հայազգի (ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբը պատշտպանել է ընտրութեան հայազգի մասնակիցների թեկնածութիւնները): Յաղթող են ճանաչւել՝

Արմինէ Յակոբեան՝ 3075 ձայն,

Իւետտա Վարդանեան Դէյւիս՝ 1685 ձայն:

Այսպիսով, Գլենդէլի համայնքային քոլեջի խորհրդի 6 անդամներից 3-ը հայազգի են, իսկ նախագահը ազգութեամբ մեքսիկացի է, ամուսնացած է հայազգի Լեւոն Գաբրիէլեանի հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։