Հա
Շաբաթ, 08 Ապրիլի 2017 12:30

Վաշինգտոնում Հայոց Ցեղասպանութեան գրադարան է բացւել

Վաշինգտոնում ապրիլի 5-ին տեղի ունեցաւ Հայկական ազգային ինստիտուտի՝ Հայոց Ցեղասպանութեան գրադարանի բացումը: Այստեղ ներկայացւած հայերէն եւ անգլերէն լեզուներով գրքերը չեն ներկայացնում Հայոց պատմութիւնն ու ազգային նկարագիրը, սակայն դրանք ծաւալուն տեղեկատւութիւն են տրամադրում Հայոց պատմութեան ամենացաւալի իրադարձութեան՝ ցեղասպանութեան մասին:

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութիւնն ուսումնասիրող պատմաբաններին եւ հետազօտողներին այսուհետեւ հնարաւորութիւն կընձեռւի օգտւելու Վաշինգտոնի Հայոց Ցեղասպանութեան գրադարանի մօտ 5000 հրատարակութիւնից:

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ` «Ամերիկայի ձայն»-ը յայտնում է, որ Վաշինգտոնում ապրիլի 5-ին տեղի ունեցաւ Հայկական ազգային ինստիտուտի՝ Հայոց Ցեղասպանութեան գրադարանի բացումը: Այստեղ ներկայացւած հայերէն եւ անգլերէն լեզուներով գրքերը չեն ներկայացնում Հայոց պատմութիւնն ու ազգային նկարագիրը, սակայն դրանք ծաւալուն տեղեկատւութիւն են տրամադրում Հայոց պատմութեան ամենացաւալի իրադարձութեան՝ ցեղասպանութեան մասին:

Ինչպ՝ս նշեց Հայկական ազգային ինստիտուտի տնօրէն Ռուբէն Ադալեանը, գրադարանում տեղ են գտել 5000-ից աւելի հրատարակութիւններ, եւ իրենք յոյս ունեն դրանց թիւը մեծացնել:

«Հայոց Ցեղասպանութեան գրադարանը ամբողջական հետազօտական կենտրոն ստեղծելու ծրագրի միայն մի մասն է: Մենք ստեղծում ենք մի համակարգ, որի միջոցով հետազօտողները կը կարողանան օգտւել վերջին 40 տարում Ամերիկայի հայկական համագումարի եւ Հայկական ազգային ինստիտուտի ձեռք բերած արժէքաւոր հաւաքածուից »,- ասաց դոկտոր Ռուբէն Ադալեանը:

Հայկական ազգային ինստիտուտում տեղ են գտել նաեւ Հայոց Ցեղասպանութիւնից փրկւածների վկայութիւններից ոգեշնչւած աշխատանքներ:

«Ստեփանի պապիկը Չարլզ Մահչուպյանն էր, ում համարում եմ Ֆիլադելֆիայի տարածքում իմ հանդիպած ամենանվիրյալ հայերից մեկը: Նրան հաջողվել էր ցեղասպանությունից փրկվել և նա վկայություն էր տվել այն ամենի մասին, ինչ կատարվել էր Քոնիայի տարածքում: Երբ ես բացահայտեցի այդ իրադարձությունների պատմական լուսանկարները, պարզվեց, որ բժիշկ Չարլզ Մահչուպյանի վկայությունները լիովին համընկնում էին այդ պատմական լուսանկարների հետ: Որն էլ ինձ ոգեշնչեց այդ ամենի շուրջ աշխատություն ստեղծել»,- հավելեց նա:

Գրադարանի բացման արարողութեանը ներկայ էր նաեւ Հայոց Ցեղասպանութեան թանգարանի տնօրէն Հայկ Դեմոյեանը, ով ողջունեց գրադարանի ստեղծումն ու Հայաստանի հետ համագործակցութեան հեռանկարը:

«Վաշինգտոնում հայկական տեղեկատու կենտրոն-գրադարանի բացումը շատ կարեւոր իրադարձութիւն է: Նախ՝ այդպիսի կենտրոնի բացումը Միացեալ Նահանգների մայրաքաղաքում արդէն իսկ լուրջ ձեռքբերում է, երկրորդ՝ այսպիսի կենտրոնը դառնալու է հանդիպումների եւ քննարկումների վայր, ինչպէս նաեւ համադրւած աշխատանքներ կազմակերպելու կենտրոն: Դա աւելին է, քան գրադարանն ու տեղեկատու կենտրոնը»,- ասաց Հայկ Դեմոյեանը:

Թէեւ Վաշինգտոնում Հայոց Ցեղասպանութեան գրադարանը հասանելի չի լինի հանրութեանը, այն նշանակալի տեղեկութիւն կը տրամադրի Հայոց Ցեղասպանութիւնն ուսումնասիրող պատմաբաններին եւ հետազօտողներին:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։