Հա
Կիրակի, 09 Ապրիլի 2017 09:20

Ստամբուլի հայկական «Քամփ Արմէն» որբանոցում վերականգնման աշխատանքները սկսւել են

Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնւող «Քամփ Արմէն» («Արմէն» ճամբար) անունով յայտնի հայկական որբանոցի շէնքի վերականգնման գործը մեկնարկել է. արւել են փորման առաջին աշխատանքները:

«alikonline.ir» - Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնւող «Քամփ Արմէն» («Արմէն» ճամբար) անունով յայտնի հայկական որբանոցի շէնքի վերականգնման գործը մեկնարկել է. արւել են փորման առաջին աշխատանքները: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին յայտնում է թուրքական «Anatolu» գործակալութիւնը: 

Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու եւ դպրոցի հիմնադրամի նախագահ Գրիգոր Աղաբալօղլուն նշել է, որ իրենք նպատակ ունեն պատմական որբանոցը, որի շէնքի մի մասը փլուզւած է, վերադարձնել նախկին տեսքին:  Նա յիշեցրել է նաեւ, որ որբանոցի տարածքի մի մասը դեռեւս չի վերադարձւել իրենց: «Հաւատում ենք, որ համաձայն մեզ տրւած խոստմանը` մնացած մասը եւս յետ կը վերադարձւի: «Քամփ Արմէն»-ը կը ծառայի որպէս շատ գեղեցիկ մի մշակութային հաստատութիւն: Այնտեղ վառ կը մնայ նաեւ բոլորիս սրտում սպիացած Հրանտ Դինի յիշատակը»,- ընդգծել է նա: 

«Քամփ Արմէն» ամառային որբանոցը կառուցւել է հայ որբերի աշխատանքով: Ճամբարում բնակւող երեխաները մասնակցել են շինարարական աշխատանքներին: 12-30 տարեկան երեխաներն ու մեծերը, յատկապէս՝ որբ ու աղքատ հայ երեխաներն ակտիւօրէն մասնակցել են ճամբարի կառուցման աշխատանքներին: «Քամփ Արմէն»-ում է ապաստանել, կրթւել, հայերէն սովորել շուրջ 1500 երեխայ, այդ թւում եւ պոլսահայ լրագրող Հրանտ Դինքը: 

1983 թւականին այն բռնագրաււել է թուրքական պետութեան կողմից: Թուրքիայում 2011 թւականին օրէնք է ընդունւել բռնագրաւած եկեղեցապատկան գոյքը փոքրամասնութիւններին վերադարձնելու մասին, սակայն Գեդիքփաշայի հայկական որբանոցին կից այդ ամառային ճամբար-մանկատունը չի ընդգրկւել օրէնքով վերադարձման ենթակայ գոյքի ցուցակում: 

2015 թւականի մայիսի 6-ին բուլդոզերները եւ յատուկ մեքենաները սկսել են քանդել «Քամփ Արմէն»-ը. քանդւել է շէնքի մէկ երրորդը: Դրա դէմն առնելու նպատակով Թուրքիայում գործունէութիւն ծաւալող մի շարք կազմակերպութիւններ եւ պարզապէս անհատներ շտապել են այնտեղ` կասեցնելու որբանոցի շէնքի կործանումը: 175 օր տեւած յամառ պայքարից ու որբանոցի տարածքում շուրջօրեայ հերթապահութիւնից յետոյ «Քամփ Արմէն»-ը 2015 թւականի հոկտեմբերին վերադարձւել է Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։