Հա
Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017 12:10

Ֆրանսիայի հայ համայնքը նախագահական ընտրութիւններում որեւէ թեկնածուի սատարելու որոշում չունի

«Հայ համայնքը որեւէ թեկնածուի չի պաշտպանելու: Իւրաքանչիւրն իր ցանկութեամբ քւէարկելու է այն թեկնածուի օգտին, որին ցանկանում է: Համայնքի խորհուրդն այն նոյն մօտեցումն է ցուցաբերում, ինչպէս նախկինում: Հայ համայնքում կան բազմաթիւ միութիւններ եւ կուսակցութիւններ, ամէն մէկն ինքը կը որոշի ում օգտին ձայն տայ: Ի դէպ, նոյն մօտեցումը կայ նաեւ հրեաների, յոյների եւ այլ ազգերի համայնքներում»,- ասել է Յարութ Մարտիրոսեանը:

«alikonline.ir» - Ֆրանսիայի հայ համայնքը նախագահական ընտրութիւններում որեւէ թեկնածուի սատարելու որոշում չունի: Այս մասին, «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշել է Ֆրանսիայի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Յարութ Մարտիրոսեանը:

«Հայ համայնքը որեւէ թեկնածուի չի պաշտպանելու: Իւրաքանչիւրն իր ցանկութեամբ քւէարկելու է այն թեկնածուի օգտին, որին ցանկանում է: Համայնքի խորհուրդն այն նոյն մօտեցումն է ցուցաբերում, ինչպէս նախկինում: Հայ համայնքում կան բազմաթիւ միութիւններ եւ կուսակցութիւններ, ամէն մէկն ինքը կը որոշի ում օգտին ձայն տայ: Ի դէպ, նոյն մօտեցումը կայ նաեւ հրեաների, յոյների եւ այլ ազգերի համայնքներում»,- ասել է Յարութ Մարտիրոսեանը:

Ինչ վերաբերում է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դիրքորոշմանը, ապա Յարութ Մարտիրոսեանը նշել է, որ կուսակցութիւնն առաջին փուլում որեւէ թեկնածուի չի սատարելու: Դաշնակցութիւնը կը սպասի երկրորդ փուլին, երբ պարզ կը դառնայ, թէ առաջադրւած որ գործիչներն են յաղթահարել անցողիկ շեմը:

Անդրադառնալով նախագահական ընտրութիւններին մասնակցող թեկնածուների քարոզարշաւին, դրանում հայկական հարցերի շեշտադրմանը` Յարութ Մարտիրոսեանը նշել է, որ առանձնապէս նոր շեշտադրումներ չկան:

«Հայերի հետ կապւած շեշտադրումները շատ քիչ են: Կարծես, թէ նախագահական ընտրութիւնների թեկնածուներն այլ հարցերի վրայ են շեշտադրումներ կատարում: Բայց, ընդհանուր առմամբ, բոլոր թեկնածուներն էլ դրական են տրամադրւած հայերի նկատմամբ եւ նշում են, որ կաշխատեն շարունակել այն գործը, քաղաքականութիւնը, որը կար մինչեւ այժմ»,- ասել է նա:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացւելու է ապրիլի 23-ին: Նախագահի աթոռի համար պայքարում է 11 թեկնածու: Յարութ Մարտիրոսեանը նշել է, որ մի քանի թեկնածուներ ունեն հնարաւորութիւն յաղթահարելու անցողիկ շեմը եւ հայտնւելու երկրորդ փուլում, մասնաւորապէս, Ֆրանսուա Ֆիոնը, Բենուա Ամոնը, Էմանուէլ Մակրոնը, Մարին Լը Պէնը:

Նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլը կանցկացւի մայիսի 7-ին:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։