Հա
22/04/2017 - 08:15

Զմիւռնիայի հայերի մոռացւած պատմութիւնը. Թուրքիայում Իզմիրի հայերի մասին նոր գիրք է հրատարակւել

Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչութիւնը լոյս է ընծայել Զմիւռնիայի հայութեան մասին «Իզմիրի հայերը» գիրքը:

«alikonline.ir» - Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչութիւնը լոյս է ընծայել Զմիւռնիայի հայութեան մասին «Իզմիրի հայերը» գիրքը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Գիրքն արդէն տեղ է գտել «Արաս»-ի պաշտօնական կայքում, որտեղից էլ գնորդները կարող են այն պատւիրել համացանցի միջոցով: 

Ուսումնասիրութեան հեղինակ Զաքարեա Միլդանօղլուն նշում է, որ Զմիւռնիայի հայութեան մասին տեղեկութիւնները երկար ժամանակ մատնւել են անուշադրութեան, իսկ թեման գրեթէ չի ուսումնասիրւել մինչ օրս:

Ըստ նրա` Էգեեան շրջանի հայութեան պատմութեան, մշակոյթի ու ժառանգութեան մասին խօսելն այդքան էլ հեշտ չէ:

Նշենք, որ մինչ Առաջին համաշխարհայինն Իզմիրի բնակչութեան 60 տոկոսը եղել են հայեր, հույներ եւ հրեաներ: 

Զմիւռնիայի հրդեհը, որը պատմութեան մէջ յայտնի է նաեւ որպէս Զմիւռնիայի աղէտ, տեղի է ունեցել 1922 թ.-ի սեպտեմբերին:

Այն ժամանակ Թուրքիայի քեմալական կառավարութեան զօրքերը պատերազմի ընթացքում պարտութեան մատնեցին Փոքր Ասիայի խորքերը թափանցած եւ հին հունական տարածքներն ազատագրած հունական զօրքերին, իսկ 1922 թւականի սեպտեմբերի 9-ին ներխուժեցին Զմիւռնիա:

Կոտորածից խուսափելու համար հազարաւոր հայեր ապաստանեցին Սուրբ Ստեփանոս եկեղեցու տարածքում։ Հրդեհի հետեւանքով այրւեցին աւելի քան 50 հազար տուն, 24 եկեղեցի, 28 դպրոց, բանկեր, հիւպատոսարաններ, հիւանդանոցներ։ 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։