Հա
Չորեքշաբթի, 17 Մայիսի 2017 13:00

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն այցելել է Քուվէյթի նորակառոյց եկեղեցի

Արամ Ա Վեհափառ Հայրապետը Քուվէյթ ժամանելու յաջորդ օրը՝ մայիսի 16-ին, այցելել է տեղի նորակառոյց Սուրբ Վարդանանց եկեղեցի եւ Ազգային առաջնորդարան:

«alikonline.ir» - Արամ Ա Վեհափառ Հայրապետը Քուվէյթ ժամանելու յաջորդ օրը՝ մայիսի 16-ին, այցելել է տեղի նորակառոյց Սուրբ Վարդանանց եկեղեցի եւ Ազգային առաջնորդարան: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Նորին Սրբութիւնը իր գնահատանքն է յայտնել Առաջնորդ հայր սրբին, ազգային իշխանութիւններին եւ բարերարներին` իրենց ղեկավարութեամբ կատարած աշխատանքների համար։

Վեհափառ հայրապետը մայիսի 19-ի առաւօտեան պէտք է իրականացնի Ազգային առաջնորդարանի բացումը, իսկ երեկոյեան Նորին Սրբութեան ձեռքով պէտք է օծի նորակառոյց Սուրբ Վարդանանց եկեղեցին։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք Հենրիխ Մխիթարեանն «Արսենալ»-ում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։