Հա
18/05/2017 - 12:00

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Քուվէյթի էմիրի հետ

Մայիսի 17-ին Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Քուվէյթի Էմիր Շէյխ Սաբահ ալ Ահմադ ալ Ջաբէր ալ Սաբահի հետ։

«alikonline.ir» - Մայիսի 17-ին Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Քուվէյթի Էմիր Շէյխ Սաբահ ալ Ահմադ ալ Ջաբէր ալ Սաբահի հետ։ Տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիոյ կայքը:

Սիրալիր մթնոլորտում կայացած հանդիպման ժամանակ Վեհափառ Հայրապետը շնորհակալութիւն է յայտնել Քուվէյթի էմիրին այդ երկրի հայութեան նկատմամբ իր ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:

Արամ Ա կաթողիկոսը հակիրճ կերպով անդրադարձել է Լիբանանի եւ Քուվէյթի երկկողմ յարաբերութիւններին՝ նշելով, որ Քուվէյթը յատուկ տեղ ունի լիբանանցիների սրտերում:

Իր ելոյթի վերջում Վեհափառ Հայրապետը յոյս է յայտնել, որ Քուվէյթի իշխանաութիւնները քուվէյթահայութեանը ցուցաբերած իրենց բարոյական օժանդակութեան կողքին կը ցուցաբերեն նաեւ նիւթական աջակցութիւն՝ համայնքի եկեղեցու եւ առաջնորդարանի շինարարական հսկայական ծախսերը հոգալու նպատակով:

Քուվէյթի էմիրն էլ իր հերթին ողջունելով Վեհափառ Հայրապետին, ջերմութեամբ յիշեց 6 տարի առաջ նրա այցելութիւնը Քուվէյթ, եւ բարձր գնահատեց Արամ Ա կաթողիկոսի միջկրօնական երկխօսութեան բերած նպաստը:

Նա յատուկ գովասանքի արժանացրեց Քուվէյթի հայութեանը՝ ընդգծելով, որ նրանք երկրի օրինապահ, հաւատարիմ եւ օրինակելի քաղաքացիներն են, որոնք իրենց կարեւոր նպաստն են բերել Քուվէյթի զարգացման գործին: Էմիրը վստահեցրեց Վեհափառ Հայրապետին, որ իր ֆինանսական օժանդակութիւնն է ցուցաբերելու համայնքի եկեղեցու եւ առաջնորդարանի շինարարական աշխատանքներին:

Յարակից լուրեր

  • Միշէլ Աունը ընդունել է Լիբանանի դաշնակցական նախարար Աւետիս Կիտանեանին
    Միշէլ Աունը ընդունել է Լիբանանի դաշնակցական նախարար Աւետիս Կիտանեանին

    Լիբանանի նախագահ Միշէլ Աունն այսօր ընդունել է երկրում զբօսաշրջութեան նախարար, ՀՅԴ անդամ Աւետիս Կիտսանեանին:

  • Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...
    Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...

    Յարգելի ընթերցող, ինչպէս անցնող շաբաթւայ ընթացքում մեր թղթակցութիւնների ընդմիջից ներկայացրինք, կայացան թեհրանահայ համայնքի եռեակ հայաշատ քաղաքամասերի քաղաքացիների հետ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի միջեւ անմիջական հանդիպում-քննարկումները:

  • Որեւէ արտառոց բան չկայ վարչապետի հետ մեր հանդիպման ձեւաչափում
    Որեւէ արտառոց բան չկայ վարչապետի հետ մեր հանդիպման ձեւաչափում

    ՀՅԴ հանրային կապերի գրասենեակն հոկտեմբերի 12-ին խիստ լակոնիկ հաղորդագրութիւն տարածեց այն մասին, որ երէկ՝ հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամներ Մուրադ Փափազեանի, Սպարտակ Սէյրանեանի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի հանդիպումը, քննարկւել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկայ զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել առաջիկայ օրերին շարունակել հանդիպումները։

  • «Յիմ Կիլիկիա»
    «Յիմ Կիլիկիա»

    Նահապետի երազը, մեր ստւերոտ պատմութեան ոլորապտոյտ բաւիղների եզրին հասակ առած ծառերի տերեւներն է շօշափում, դրանց երեսի փայլի յետեւում պահւած արծաթագոյն էջերը թերթատելով: Երազը երբե՛ք հեռու չէ իրականութիւնից, եթէ ժամանակի խորհուրդը խորտակելու ոյժ կարելի լինի ամբարել բազկի մէջ առնական, ինչպէս նաեւ եթէ յաջողւի խեղդել կոկորդում՝ հեծկլտուքը մանկական, վարդի փոխարէն յոյս ցանելով հրւանդանին մօտեցող մեր նաւի տատանող կամրջակի լաստերի վրայ:

  • Նիկոլ Փաշինեանը հանդիպում է ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հետ
    Նիկոլ Փաշինեանը հանդիպում է ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հետ

    2018 թ. հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամներ Մուրադ Փափազեանի, Սպարտակ Սէյրանեանի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի հանդիպումը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։