Հա
Երկուշաբթի, 12 Յունիսի 2017 14:40

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրութիւնների երկրորդ փուլ 4 հայ թեկնածու է անցել

Յունիսի 11-ին, Ֆրանսիայում տեղի է ունեցել խորհրդարանական ընտրութիւնների առաջին փուլում 4 հայ թեկնածուներ հաւաքել են անհրաժեշտ քանակութեամբ ւայն՝ երկրոդ փուլ անցնելու համար:

«alikonline.ir» - Յունիսի 11-ին, Ֆրանսիայում տեղի է ունեցել խորհրդարանական ընտրութիւնների առաջին փուլում 4 հայ թեկնածուներ հաւաքել են անհրաժեշտ քանակութեամբ ւայն՝ երկրոդ փուլ անցնելու համար: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը՝ «Նոր Յառաջ»-ին յղումով:

Օ դը Սէն դեպարտամենտի 7-րդ ընտրատարածքում Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի «Առա՛ջ, Հանրապետութիւն» կուսակցութեան թեկնածու Ժակ Մարիլոսեանը 48.48 տոկոս ձայնով առաջին տեղն է զբաղեցրել: Երկրորդ փուլում նա մրցելու է հանրապետականների թեկնածու Էրիկ Պերտոաթիի (27.91 տոկոս) հետ:

Ռոնի 13-րդ ընտրատարածքում «Առա՛ջ, Հանրապետութիւն» կուսակցութեան թեկնածու Դանիէլ Ղազարեանն առաջին տեղն է զբաղեցրել՝ ստանալով 33.99 տոկոս ձայն: Նա երկրորդ փուլում մրցելու է հանրապետականների թեկնածու Ֆիլիպ Մէոնիէի հետ, ով ստացել է 20.81 տոկոս ձայն:

Պուշ դիւ Ռոնի առաջին ընտրատարածքում «Առա՛ջ, Հանրապետութիւն» կուսակցութեան թեկնածու Պասկալ Շամասեանը լաւագոյն արդիւնքն է գրանցել՝ 29.43 տոկոսով: Նրան յաջորդում է հանրապետականների թեկնածու Վալերի Բուայէն՝ 24.38 տոկոսով: Նրանք կը մրցեն երկրորդ փուլում:

Շէր դեպարտամենտի 2-րդ ընտրատարածքում «Դեմոկրատական շարժում» կուսակցութեան թեկնածու Նաթիա Եսայեանը ստացել է առաւելագոյն թւով ձայներ՝ 33.6 տոկոս, նրան 24.40 տոկոս ձայնով յաջորդում է համայնքի ղեկավար Նիկոլա Սանսիւը: Նրանք մրցելու են ընտրութիւնների երկրորդ փուլում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։