Հա
Չորեքշաբթի, 14 Յունիսի 2017 08:30

Արամ Ա կաթողիկոսը հետեւում է սիրիահայութեան վերականգնման աշխատանքներին

Սիրիահայութեան վերականգնման աշխատանքների կապակցութեամբ Վեհափառ Հայրապետի հետ խորհրդակցութիւններ անց կացնելու նպատակով, այս օրերին Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսեանը գտնւում է Անթիլիասի մայրավանքում:

«alikonline.ir» - Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը, Ազգային կենտրոնական վարչութեան հետ համատեղ, սիրիահայութեան վերականգնումը դարձրել է իր հայրապետական աշխատանքի շրջանակում առաջնահերթութիւն:

Վեհափառ Հայրապետը սիրիահայութեան վերականգնումը համարում է համահայկական կատարւելիք աշխատանք: Այս կապակցութեամբ նա մշտական կապի մէջ է թեմերի, Սիրիայի հայութեանն օժանդակող կառոյցների եւ անհատների հետ, որպէսզի վերականգնման գործընթացը դրւի աւելի կազմակերպւած եւամուր հիմքերի վրայ:

Սիրիահայութեան վերականգնման աշխատանքների կապակցութեամբ Վեհափառ Հայրապետի հետ խորհրդակցութիւններ անց կացնելու նպատակով, այս օրերին Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսեանը գտնւում է Անթիլիասի մայրավանքում: Տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կայքը:

Նա Վեհափառ Հայրապետին է ներկայացել Սիրիայում կատարւած նախնական աշխատանքների ընդհանուր պատկերը: Արամ Ա կաթողիկոսն անհրաժեշտ յանձնարարականներ է տւել եւ պատասխանատու անձանց հրաւիրել է Անթիլիաս խորհրդակցութիւնների: Նախապատրաստական աշխատանքների աւարտին ծրագրւում է վերականգնման ընդհանուր հաւաք կազմակերպել սեպտեմբերի սկզբին:

Յարակից Հրապարակումներ

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբանութեան երէց անդամներից գերշ. Տ. Նորայր Ս. Արք. Աշըգեանի վախճանման տխուր առիթով, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը յանուն մեր Ազգային իշխանութեան, ժողովականութեան եւ ժողովրդին հետեւեալ ցաւակցական նամակ է յղել Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետին: 

  • Գրիգոր եպս. Չիֆթճեան. «Սփիւռքահայութեան զարկերակն է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը»
    Գրիգոր եպս. Չիֆթճեան. «Սփիւռքահայութեան զարկերակն է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը»

    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի բարեբաստիկ ընտրութեան եւ շնորհառատ հովւապետական օծման 22-րդ տարեդարձի առիթով (յունիս 28-1 յուլիս 1995) յունիսի 25-ին Ատրպատականի հայոց թեմում կատարւեց Հայրապետական մաղթանք, Վեհափառ Հայրապետի կենաց արեւշատութեան, քաջառողջութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան անսասանութեան համար:

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 22-րդ տարեդարձի նշումը՝ Նոր Ջուղայում
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 22-րդ տարեդարձի նշումը՝ Նոր Ջուղայում

    Յունիսի 25-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ եւ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի ձեռամբ մատուցւած կիրակնօրեայ ս. եւ անմահ պատարագի ընթացքում, Հայրապետական մաղթանք տեղի ունեցաւ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ արժանաւոր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ընտրութեան եւ օծման 22-ամեակի առթիւ։ 

  • Հայրապետական մաղթանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառի ընտրութեան եւ օծման առիթով
    Հայրապետական մաղթանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառի ընտրութեան եւ օծման առիթով

    Յուլիսի 2-ին յընթացս ս. եւ անմահ պատարագի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց Հայրապետական մաղթանք Ս. Աթոռիս գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման քսաներկրորդ տարեդարձի առիթով: 

  • Արամ Ա Վեհափառը ցաւակցել է Հանրապետութեան նախագահին
    Արամ Ա Վեհափառը ցաւակցել է Հանրապետութեան նախագահին

    Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառը ցաւակցել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին՝ յունիսի 7-ին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնների կապակցութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։