Հա
Չորեքշաբթի, 14 Յունիսի 2017 14:30

Դպրոցներում Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութեան ծրագրի ֆինանսաւորումը ներառւել է Կալիֆորնիայի բիւջէում

Ամերիկայի հայկական թանգարանի ֆինանսաւորումը, ինչպէս նաեւ դպրոցներում Հայոց Ցեղասպանութիւնն ուսումնասիրելու ուսումնական ծրագրի ֆինանսաւորումը ներառւել են Կալիֆորնիայի բիւջէում։

«alikonline.ir» - Ամերիկայի հայկական թանգարանի ֆինանսաւորումը, ինչպէս նաեւ դպրոցներում Հայոց Ցեղասպանութիւնն ուսումնասիրելու ուսումնական ծրագրի ֆինանսաւորումը ներառւել են Կալիֆորնիայի բիւջէում։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Նահանգի Սենատը նոր բիւջէն հաւանութեան կարժանացնի յունիսի 15-ին կայանալիք նիստում։ Երկու նախաձեռնութիւններն էլ ներկայացրել է սենատոր Էնթոնի Պորտանտինօն՝ սենատորներ Քեւին դէ Լէոնի եւ Ռիչարդ Ռոթի աջակցութեամբ։

Սենատոր Պորտանտինօն նշել է, որ շատ ուրախ է երկու կարեւոր նախաձեռնութիւնները ներկայացնելու համար։

Յիշեցնենք, որ Ամերիկայի հայկական թանգարանը Կալիֆորնիայի բիւջէից լրացուցիչ 3 մլն. դոլար կը ստանայ։ Կալիֆորնիայի Սենատի բիւջէտային յատկացումների յանձնաժողովը քննարկել է խնդրանքն ու հաւանութեան արժանացրել առաջարկը։

Աւելի վաղ Պորտանտինօն նաեւ դիմնել էր ցեղասպանութեան ուսումնասիրութեան ուսումնական ծրագիրն իրականացնելու համար ֆինանսաւորում տրամադրելու խնդրանքով։ Երկարատեւ բանակցութիւններից յետոյ 2017-2018 թւականների բիւջէում ներառւել է 10 մլն. դոլար՝ պատմութեան եւ հասարակական գիտութիւնների ֆինանսաւորման համար։ Այն ներառում է նաեւ Հայոց Ցեղասպանութեան եւ պատմական այլ կարեւոր իրադարձութիւնների թեմաներով ուսուցիչների վերապատրաստումը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։