Հա
Երկուշաբթի, 19 Յունիսի 2017 12:40

Երեք հայազգի պատգամաւոր Ֆրանսիայի նորընտիր խորհրդարանում

Ֆրանսիայում յունիսի 18-ին տեղի է ունեցել երկրի խորհրդարանի՝ Ազգային ժողովի ընտրութիւնների երկրորդ փուլը, որի արդիւնքում 3 հայեր ընտրւել են պատգամաւոր:

«alikonline.ir» - Ֆրանսիայում յունիսի 18-ին տեղի է ունեցել երկրի խորհրդարանի՝ Ազգային ժողովի ընտրութիւնների երկրորդ փուլը, որի արդիւնքում 3 հայեր ընտրւել են պատգամաւոր: Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը:

Փարիզի արւարձան Սեն Կլուում յաղթանակ է տարել Ժակ Մարիլոսեանը, որը ներկայացնում է երկրի նախագահ Էմանուէլ Մակրոնի «Առա'ջ, Հանրապետութիւն» կուսակցութիւնը:

Մարիլոսեանն ստացել է 50,42 տոկոս ձայն, մինչդեռ Հանրապետականների թեկնածու Էրիկ Բերդոատին ստացել է 49,58 տոկոս ձայն:

Էր եւ Լուար դեպարտամենտի (Ֆրանսիայի կենտրոնական մասի հիւսիսում) առաջին օկրուգում յաղթանակ է տարել երկրի նախագահ Էմանուէլ Մակրոնի «Առա'ջ, Հանրապետութիւն» (La République en marche) կուսակցութեան ներկայացուցիչ Գիեոմ Գասպարեանը: Նա ստացել է ձայների 55 տոկոսը: Հանրապետական Ֆրանկ Մասելուսը հաւաքել է ձայների 44 տոկոսը:

Բացի այդ, Ֆրանսիայի խորհրդարանական երկրորդ փուլում յաղթանակ է տարել նաեւ հայ Դանիէլ Կազարեանը:

Յիշեցնենք, որ հինգերորդ Հանրապետութեան քաղաքացիները ընտրում էին առաջիկայ հինգ տարւայ պատգամաւորներին։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։