Հա
Չորեքշաբթի, 28 Յունիսի 2017 18:10

Աթեշեանը պաշտօնանկ է արւել

Պոլսի Հայոց պատրիարքարանի հոգեւոր ընդհանուր ժողովն արքեպիսկոպոս Արամ Աթեշեանին զրկել է պատրիարքի փոխանորդի պաշտօնից:

«alikonline.ir» - Այսօր՝ յունիսի 28-ին, Պոլսի Հայոց պատրիարքարանի հոգեւոր ընդհանուր ժողովն արքեպիսկոպոս Արամ Աթեշեանին զրկել է պատրիարքի փոխանորդի պաշտօնից: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

«Ակօս» թերթի հետ զրոյցում Հոգեւոր խորհրդի նախագահ Սահակ Մաշալեանը յայտնել է, որ այդ որոշումն ընդունւել է 22 կողմ ձայնով: Որոշմանը դէմ են արտայայտւել խորհրդի 2 անդամներ:

Արամ Աթեշեանը մայիսի 24-ին Ստամբուլ էր հրաւիրել նորընտիր տեղապահ Գարեգին Բեքչեանին, սակայն մինչեւ օրս չէր հրաժարւել Պատրիարքի փոխանորդի պաշտօնից:

Յունիսի 24-ին Աթեշեանի եւ Բեքչեանի միջեւ հանդիպում էր տեղի ունեցել, որի ժամանակ Աթեշեանը պաշտօնապէս յայտարարել էր, որ մտադիր չէ փոխանորդի պաշտօնից հրաժաւել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։