Հա
Հինգշաբթի, 29 Յունիսի 2017 12:00

Սիրիայի հայաբնակ Ղնեմիէ գիւղի՝ ահաբեկիչների կողմից պղծւած եկեղեցու գմբեթին կրկին խաչ է տեղադրւել

Սիրիական Ղնեմիէ հայաշատ գիւղի Սուրբ Գէորգ հայկական եկեղեցին, որն աւերւել էր զինւած ահաբեկիչների կողմից, վերակառուցւել եւ հանդիսաւոր կերպով վերաբացւել է տեղի հայ համայնքի համար:

«alikonline.ir» - Սիրիական Ղնեմիէ հայաշատ գիւղի Սուրբ Գէորգ հայկական եկեղեցին, որն աւերւել էր զինւած ահաբեկիչների կողմից, վերակառուցւել եւ հանդիսաւոր կերպով վերաբացւել է տեղի հայ համայնքի համար: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը յղում անելով Հալէպի հայկական պարբերականներից «Գանձասար»-ին:

Նախօրէին գիւղի հայութիւնը հետեւել է եկեղեցու գմբեթին Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգսեանի կողմից օծւած խաչի տեղադրմանը:

Ղնեմիէն սիրիական պատերազմի առաջին տարիներին գրաււել է զինւած ահաբեկչական խմբաւորումների կողմից, ինչի հետեւանքով գիւղի հայերը ստիպւած տարհանւել են:

Այժմ, սակայն, 1875թ.-ին կառուցւած տեղի հայկական եկեղեցին, որ պղծւել էր իսլամիստ-ծայրահեղական զինյալների կողմից, վերագտել է իր նախկին տեսքն ու բացել իր դռները գիւղ վերադարձած հայ համայնքի առաջ:

Յարակից Հրապարակումներ

  • Բերիոյ հայոց թեմի առաջնորդն այցելել է Փարիզ
    Բերիոյ հայոց թեմի առաջնորդն այցելել է Փարիզ

    ՀՅԴ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտէի հրաւէրով փետրւարի 7-22-ը Փարիզ է այցելել Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Տ. Շահան արք. Սարգսեանը, հալէպահայ համայնքի պատասխանատուներից Կարօ Եուզպաշեանի ընկերակցութեամբ:

  • Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Բաշշար Ասադի հետ
    Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Բաշշար Ասադի հետ

    Երէկ՝ յունւարի 4-ին, Դամասկոսի նախագահական պալատում կայացել է Արամ Ա կաթողիկոսի եւ Սիրիայի Արաբական Հանրապետութեան նախագահ Բաշշար Ասադի հանդիպումը:
    Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան մամլոյ ծառայութիւնը:

  • Բարի խաբրիկներ հալէպից...
    Բարի խաբրիկներ հալէպից...

    Վերջին օրերին Սիրիայի Հալէպ քաղաքում տեղի ունեցող սաստիկ կռիւների հետեւանքով նոր քանդումներ ու աւերացումներ եղան եւ հարիւրաւոր անմեղ քաղաքացիներ զոհ գնացին ահաբեկիչների վայրագութիւններին:

  • Սերժ Սարգսեանը հանդիպում է ունեցել սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ
    Սերժ Սարգսեանը հանդիպում է ունեցել սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել սիրիահայ համայնքի ու հայկական մի շարք կառոյցների ներկայացուցիչների, համայնքային խնդիրներով զբաղւող բարերարների եւ պատասխանատու պաշտօնեաների հետ:

  • Սրբազան Հայրն իր զօրակցութիւնն է յայտնել հալէպահայութեանը
    Սրբազան Հայրն իր զօրակցութիւնն է յայտնել հալէպահայութեանը

    Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն իր զօրակցութիւնն է յայտնել հալէպահայութեանը:
    Երէկ՝ հոկտեմբերի 17-ին, Սրբազան Հայրը հեռախօսազրոյց է ունեցել Հալէպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Զարմիկ Պօղիկեանի հետ եւ իր զօրակցութիւնն է յայտնել սիրիահայութեանն ընդհանրապէս, եւ հալէպահայութեանը՝ յատկապէս:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։